14:44 19.12.2017
Ավատվել է սեպտեմբերի 5-ին Աճառյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի գործով նախաքննությունը, հայտնում են հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով տեղի էր ունեցել վթար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում Լևոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարևան երթևեկության գոտիներով համընթաց շարժվող «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը: «HUMMER»-ի վարորդ Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը և, թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթևեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետև` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «OPEL»-ի ուղևոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լևոն Հակոբյանը, հեռացել է ավտովթարի վայրից:
Այսպիսով, ճանապարհատրանսպոտային կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նույն արարքի և ճանապարհատրանսպոտային պատահարի վայրը թողնելու համար մեղադրանքն է առաջադրվել նաև Լևոն Հակոբյանին: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...
23:10 23.11.2024
Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասինՖինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...
23:00 23.11.2024
Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...
22:50 23.11.2024
Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ ՎինիսիուսինԼիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...