Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar, Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկով, քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցերով, ինչպես նաև առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:
Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց: Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան ըստ հաստատված ժամանակացույցի:
ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝ հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):
Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:
Հ. Գ.: Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- նշված է հայտարարության մեջ: