Վրաստանի ընդդիմությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
-0.91 oC

Վրաստանի ընդդիմությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ

20:00 10.03.2020

Ընտրական բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ փոխհամաձայնությունից հետո, ավելի քան 10 վրացական ընդդիմադիր կուսակցություն հանդես է եկել հայտարարությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ընդդիմության շարքերը համալրած նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ձեռքբերված փոխհամաձայնությունն առանցքային դեր է խաղում լարվածության թուլացման, ծայրահեղ ծանր հանգամանքներով ու քաղբանտարկյալների առկայությամբ պայմանավորված ճգնաժամից խույս տալու գործընթացում: Բնականաբար, բանակցային գործընթացի վերջնական թեստը կհամարվի իշխանությունների կողմից խոստումների կատարումը: Հանրության պատվերն է՝ հասնել լիարժեք համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը: Հասկանում ենք, որ խնդրի շուրջ ողջամիտ փոխզիջումը բխում է մեր երկրի ընդհանուր շահերից: Նման  փոխզիջում գտնվել է»,- ասված է ընդդիմության տարածած հայտարարության մեջ:

Քաղաքական գործընթացների վստահությունն ապահովելու, ձեռք բերված փոխհամաձայնությունը կյանքի կոչելու համար ընդդիմությունը կոչ է արել երկրի նախագահին, բոլոր քաղաքական ինստիտուտներին՝ 2019-ի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև վերջերս ձերբակալված ընդդիմադիր գործիչների (նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի և մյուսների) գործերը քննելիս  քաղաքական ենթատեքստեր չկցվեն և ռեպրեսիվ գործողություններ չիրականացվեն:

«Ընտրությունները պետք է լինի գաղափարների պայքար: Համոզմունք, թե որ ուղղությամբ պետք է զարգանա երկիրը: Վրաստանի քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ որ ուղով գնան»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ցուցարարները Առաջին ալիքից պահանջում են ուղիղ հեռարձակում

20:32 30.11.2024

Թբիլիսիում ցուցարարները Առաջին ալիքից պահանջում են ուղիղ հեռարձակում

Թբիլիսիում Վրաստանի հանրային հեռարձակողի շենք են ժամանել մի քանի տասնյակ մարդիկ՝ ուղիղ եթեր պահանջելով։ Կադրերը հեռարձակում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։ Ցուցարարները, այդ թվում՝ հայտնի հասարակական գործիչներ, ասում են, որ հեռարձակողը ֆինանսավորվում է պետբյուջեից, ուստի, հեռուստաալիքը պետք է անաչառ հեռարձակի լուրերը հատկապես երկրում մի քանի օր շարունակվող հանրահավաքների թեմայով։ Հանրային հեռարձակողի ղեկավարությունն արդեն հանդիպել […] ...

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

20:25 30.11.2024

Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 […] ...

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

20:15 30.11.2024

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […] ...

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

20:08 30.11.2024

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունենում

Մի քանի հազար մարդ հավաքվել է Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ՝ հակակառավարական ցույցի։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները տեղավորվել են Ռուսթավելի պողոտայի՝ խորհրդարանի դիմացի հրապարակում։ Բուն պողոտան արդեն արգելափակված է։ Ցուցարարների հիմնական պահանջը կառավարության հրաժարականն է։ Որոշ ցուցարարներ քարեր և այլ առարկաներ են հարվածել խորհրդարանի գլխավոր մուտքի երկաթե ցանկապատին: Խորհրդարանի շենքի մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.11.2024

SHANTNEWS

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […] ...

BACK_TO_TOP