Քնեսեթում Հայոց ցեղասպանության բանաձևը կքննարկվի հունիսի առաջին կեսին. պատրիարքարանի դիվանապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Քնեսեթում Հայոց ցեղասպանության բանաձևը կքննարկվի հունիսի առաջին կեսին. պատրիարքարանի դիվանապետ

12:35 02.06.2018

Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է ուղարկել Իսրայելի օրենսդրիր մարմնի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի  Էդելշթեյնին։

Երուսաղեմից տեղեկանում ենք, որ հայոց պատրիարքը նամակում իր հիասթափությունն է հայտնել Քնեսեթի օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը հանելու առթիվ:

Մինչդեռ, ինչպես հայտնի է, խոսնակը նախապես պատրիարքին տեղեկացրել էր այդ հարցը Քնեսեթում քվեարկության դնելու մտադրության մասին:

Shantnews.am-ը կապ հաստատեց Երուսաղեմի  հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ՝ տեղեկանալու պատրիարքի նամակի, ինչպես նաեւ հարցին առնչվող այլ մանրամասների մասին: Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնեց, որ Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից հայոց ցեղասպանության առաջարկ-օրինագիծը ետ կանչելու մասին իրենք տեղեկացել են տեղական մամուլից:

«Լուրը մեծ հիասթափություն պատճառեց թե՛ հայ համայնքին, թե՛ այստեղ հայ դատի հարցերով զբաղվողներին և իհարկե՝ Երուսաղեմի հայոց միաբանությանն ու պատրիարքին:  Այդ էր  պատճառը, որ սրբազանը նամակ ուղարկեց, որում իր հիասթափությունը հայտնեց եւ պահանջեց, որ ճանաչման օրինագիծը հետ վերադարձվի օրակարգ, որովհետեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ պետք է ընդրգկվեր օրակարգում: Պատրիարքը նշել էր, որ օրակարգում ընդգրկելը հրեա ժողովրդի կողմից  կատարված ճիշտ եւ բարոյական քայլ կլինի»,-ասաց  Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ պատրիարքն արդեն ստացել է Քնեսեթի խոսնակ Յուլի  Էդելշթեյնի պատասխան-նամակը, որտեղ ասվում է, թե տեղական մամուլի հրապարակումները սխալ են, չճշտված լուրեր են պարունակում, և որ խոսնակը ցեղասպանության ճանաչման մասին հարցը հետ չի քաշել: Խոսնակը նաև նշել է, որ ընդհանրապես նման ծրագիր չկար, որ այս շաբաթ  հարցը պետք է օրակարգում լիներ, եւ տեղեկացրել է, որ իրենք սպասում են հարմար ժամանակի,  երբ Քնեսեթում մեծամասնություն լինի, և երբ համոզված լինեն, որ ընդունելու համար  մեծամասնություն կա, այն ժամանակ էլ օրակարգում կընդգրկեն: Նամակի մեջ Իսրայելի օրենսդիր մարմնի խոսնակը հստակ նշել էր, որ ինքը իր ոչ մի խոսքից հետ չի կանգնում եւ դա, այո, Իսրայելի Քնեսեթի համար մարդկային եւ բարոյական քայլ է, որ պետք է անի, նա պե՛տք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,-Իսրայելի օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը մեկնաբանեց պատրիարքության դիվանապետը:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նաեւ ուշագրավ դրվագներ փոխանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ, ինչը, ըստ նրա, հույս է ներշնչում, որ ճանաչումը մոտ է:

«Հույս ներշնչող այդ հանգամանքներից մեկն այն է, որ երբ մենք հարցը քվեարկության դնելու համար մասնակցեցինք քննարկմանը, ապա հարց էր դրված ոչ թե քննարկումներ կատարելու օրինագծի շուրջ, այլեւ՝ այս անգամ ուղղակի ճանաչելու այն:

Երկրորդ՝ մինչեւ հիմա  այս թեմայով տեղի ունեցած բոլոր քննարկումների ժամանակ կառավարությունից ներկայացուցիչ էր ներկա լինում, որոնք փորձում էին Քնեսեթին համոզել օրինագիծը օրակարգից հանել համ ուղարկել Քնեսեթի որեւէ հանձնախումբ՝ այնտեղ քննարկելու:  Այս անգամ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր եկել:   Նախորդ տարիներին, ամեն անգամ որ հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվում էր, երբեք չէր եղել, որ Իսրայելի վարչապետն անդրադառնար այդ քննարկմանը: Այս անգամ քննարկումից օրեր առաջ  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձավ այս հարցին եւ ասաց, որ արդեն հասել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու  ժամանակը:  Այս երեք կետերը մեզ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Քնեսեթը կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, օրերս տեղեկացանք, որ հնարավոր է՝ այն լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այլեւս հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի կողմից քաղաքական շահարկման առարկա չի կարող դառնալ, նրանք պետք է հարգանքով մոտենան մեր զոհերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

BACK_TO_TOP