«Միսս Հայաստան 2017» մրցույթի հաղթողից վերցրել են թագը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

«Միսս Հայաստան 2017» մրցույթի հաղթողից վերցրել են թագը

18:50 25.09.2017

 

Երեկ տեղի ունեցած Միսս Հայաստան 2017 մրցույթը քննադատություններից բացի նաև սկանդալներից զերծ չմնաց: Մինչ համացանցում ակտիվ քննարկում էին  հայաստանյան գեղեցկուհիներին, ապա այդ ընթացքում միջոցառումից հետո կուլիսներում մրցույթի հաղթողից վերցրել են թագը: Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պարզաբանել է, որ սցենարական սխալի պատճառով է ամեն ինչ եղել: Թագը նվիրած ոսկերչական ընկերությունը որոշել է այն հետ վերցնել, քանի որ մրցույթի ընթացքում խոստացված գովազդը նրանց չի բավարարել.

«Սա շոու է, բացթողումներ լինում են, դրանցից մեկն էլ եղել է սցենարական սխալմունքի պատճառով։ Ե՛վ մենք ենք տուժել, ե՛ւ մեր գործընկեր Artyom’s Jewelery-ն, որը մեծ գովազդի ակնկալիքներ ուներ։ Բայց հաղորդավարի խոսքը շատ ուշ է գրվել, վերջին օրերին կամզկոմիտեով փորձել ենք ամեն ինչ կարգի բերել, սակայն մեր ժամանակն էլ չի բավականացրել»,- ասել է Գոհարը։ Նրա խոսքով՝ արծաթյա թագը մոտ երկու միլիոն դրամ արժե։

Ի սկզբանե Artyom’s Jewelery ոսկերչական ընկերությունը թագը նվիրել է գովազդի դիմաց: Միջոցառման նախապատրաստական շրջանում բոլոր պաստառների, հրավիրատոմսերի վրա նշվել է կազմակերպության անունը, բայց ըստ պայանավորվածության պետք է նաև եթերում մի քանի անգամ հաղորդավարների կողմից գովազդվեր, ինչը չի եղել:

Միջոցառման կազմակերպիչները, այդ թվում նաև մրցույթը հեռարձակող հեռուստաալիքը ամեն ինչ անում են, որպեսզի թագը հետ վերադարձնեն և այս իրավիճակը փորձում են արդարացնել միայն նրանով, որ հաղորդավարների խոսքը վերջին օրերին է գրվել և ժամանակը չի բավականացրել հավուր պատշաճի ուշադրություն դարձնել ամեն մի դետալի վրա:

Ընդհանուր առմամբ  մրցույթի վերաբերյալ քննադատություններին կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պատասխանել է.

«Մենք հրապարակել ենք «Միսս աշխարհի» մյուս մասնակիցների լուսանկարները։ Տեսեք` ինչ դեմքեր են։ Ով էլ ճանաչվեր «Միսս Արմենիա», անհնար է նման խոսակցություններ չլինեին։ Ամեն դեպքում, շատ մեծ աշխատանք է արվել։ Կարելի է ասել, որ թերություններ կային, բայց ասել` վա՞տ էր։ Ազգային մրցույթը բոլորին գոհացնելու համար չէ, այլ միջազգային «Միսս Աշխարհում» ներկայացուցիչ ունենալու համար է արվել»:

Իսկ մրցույթի հաղթող՝ Լիլի Սարգսյանը ըստ կազմակերպիչների հավասարակշռված և լավ բնավորության տեր աղջիկ է և ընբռնումով է մոտեցել կազմակերպիչների բացթողումներին: Աղջիկը սպասում է իր վերաթագադրմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

21:26 29.11.2024

«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին

Անգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

21:20 29.11.2024

Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձին

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

21:12 29.11.2024

Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել

Իտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

21:04 29.11.2024

Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...

Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆ

20:56 29.11.2024

Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

20:48 29.11.2024

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: ...

BACK_TO_TOP