17:29 25.09.2017
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը կասկած չունի, որ հոկտեմբերի 1-ին ինքնավար շրջանում նշանակված անկախության հանրաքվեն կկայանա: Այս մասին նա հայտնել է Ֆրանս Ինտեր ռադիոընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:Պուչդեմոնին հարց են տվել՝ արդյոք վերջին օրերին Իսպանիայի կենտրոնական իշխանությունների կողմից շուրջ տասը միլիոն քվեաթերթիկների առգրավումը և Կատալոնիայի իշխանության ներկայացուցիչների ձերբակալությունը չի խանգարի նշված ժամկետներում հանրաքվեի անցկացմանը:
«Մենք կանխատեսում էինք պետության կողմից նման մակարդակի արձագանքի հնարավորությունը, նույնիսկ եթե այդ արձագանքը լիովին դուրս է գալիս Իսպանիայի սահմանադրության շրջանակներից: Առանց խորհրդարանում որևէ քննարկում անցկացնելու իշխանություններն այնպիսի գործողություններ են ձեռնարկում, ասես, արտակարգ իրավիճակ է հայտարարվել, և ինքնավար շրջանի կարգավիճակը չեղարկվել է: Մենք այդ հնարավորությունը կանխատեսել էինք, և ես հաստատում եմ, որ կլինեն և՛ քվեարկության համար նախատեսված վայրեր, և՛ քվեաթերթիկներ, որպեսզի մարդիկ իրենց կարծիքը հայտնեն, և՛, որն ամենակարևորն է, կլինեն քվեարկողներ», – հավաստիացրել է Կատալոնիայի ղեկավարը:
Սեպտեմբերի 20-ին Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում և ինքնավար շրջանի այլ բնակավայրերում խուզարկություններ էր անցկացրել, ինչպես նաև ձերբակալել էր Կատալոնիայի 12 քաղաքական գործիչների: Առգրավվել էր քվեարկության համար նախատեսված շուրջ 10 մլն քվեաթերթիկ:
Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը երկու անջատողական օրենք էր ընդունել: Առաջին օրենքը իրավական հիմքեր է ստեղծում անկախության հանրաքվեի անցկացման համար: Իսկ երկրորդ օրենքը կարգավորում է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու պայմանները, եթե հանրաքվեում հաղթանակ տանեն թագավորությունից դուրս գալու կողմնակիցները: Մադրիդը երկու օրենքներն էլ անօրինական է ճանաչել և հավաստիացրել է, որ հանրաքվե տեղի չի ունենա: Երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել կատալոնական իշխանությունների որոշումները:
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից12:42 29.11.2024
Եղանակը՝ առաջիկա օրերին21:26 29.11.2024
«Լիվերպուլը» գտել է Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողինԱնգլիական «Լիվերպուլը» գտել է թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինողին, եթե հանկարծ նա որոշի լքել ակումբը, հայտնում է Bild-ը: Ակումբը փորձում է համաձայնության գալ 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդի հետ, իսկ եթե չհաջողվի, ապա ակումբը կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի իր աստղին: Այժմ «Լիվերպուլի» սկաուտներն ուշադիր հետևում են Լևերկուզենի «Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի շուրջ […] ...
21:20 29.11.2024
Պրահայի համալսարանում ոստիկանները ձերբակալել են կրակել սպառնացող անձինՈստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով սպառնացել է կրակել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է համալսարանի ռեկտոր Միլենա Կրալիչկովան։ «Ոստիկանությունից ինձ ասացին, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ուրիշ ոչինչ դեռ չգիտեմ։ Այս տեղեկությունը նոր է հասել։ Մանրամասները պարզում ենք»,- նշել է նա։ Ավելի վաղ ոստիկանությունը X-ում գրել էր. […] ...
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվելԻտալիայի բնակիչներն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և ավելացնել ներդրումները սոցիալական ոլորտում, հայտնում է ANSA-ն։ Շուրջ 500 հազար աշխատավորներ դուրս են եկել իտալական քաղաքների հրապարակներ՝ խոշորագույն արհմիությունների հայտարարած համընդհանուր գործադուլի շրջանակներում։ 8-ժամյա գործադուլը ազդել է պետական բոլոր հիմնական ոլորտների՝ ներառյալ առողջապահության, կրթության, ինչպես նաև պետական կառույցների և ընկերությունների վրա: Այն կազմակերպել […] ...
21:04 29.11.2024
Կարծում եմ, որ նրան աչքով են տվել. Պետին՝ Մբապեի մասինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի անհաջողությունների մասին: «Կարծում եմ, որ նրան աչքով են տվել: Ես հավատում եմ նման բաներին։ Դուք կարող եք չհավատալ դրան: Իսկ ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար»,- Պետիի խոսքերն է մեջբերում MaxiFoot-ը։ Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր վերջին խաղում Մբապեն […] ...
20:56 29.11.2024
Մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով: ...
20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբՆոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին: ...