14:17 01.06.2018
Թուրքիայում լուրեր են տարածվել, թե Պոլսի պատրիարքական շրջանակները հայերին կոչ են անում, որ հունիսին սպասվող նախագահական ընտրություններին զորակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությանը: Մասնավորապես նման մտահոգություն է հայտնել «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մամուլին ասելով.
«Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառույցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահության ժամանակ համայնքին վերադարձվեցին կալվածքներ, հետևաբար պետք է զորակցենք Էրդողանին: Այդպես են ասում նաև պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և համայնքային մի քանի առաջնորդներ, ինչպես Պետրոս Շիրինoղլուն և այլք: Բայց նրանք մեծ ազդեցություն դժվար թե ունենան»:
Լուրերը ճշտելու համար SHANTNEWS-ը կապ հաստատեց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.
«Ըստ երևույթին նորից հայտնվել են մարդիկ, որոնք զբաղված են ստախոսությամբ: Վստահ կարող եմ ասել, որ համայնքում այդ առումով ոչ մի ճնշում չի եղել, ես ինքս ոչ մի խոսակցություն այս թեմայով չեմ ունեցել, ոչ մի հանդիպում չի եղել համայնքի ոչ մի ներկայացուցչի հետ, ոչ մի հաստատության, թաղային խորհրդի, հոգաբարձության, խնամակալության ներկայացուցչի կամ բարերարի հետ նման նյութեր չեն քննարկվել:
Այդ խոսակցություններն ամբողջությամբ զրպարտություն են: Սփյուռքահայությանն իմ դեմ հանելու համար կրկին զրպարտություններ են կատարվում, քանի որ այլ կերպ չես կարող մեկանաբանել չեղած խոսակցություններն իրականության տեղ ներկայացնելը: Ընդհակառակը, ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ ազատ է, ում ուզում է, պետք է նրա օգտին էլ քվեարկի: Ով ուզում է՝ քրդական կուսակցությանը թող քվեարկի, ով ուզում է՝ ազգայնամոլներին թող քվեարկի, ով էլ ուզում է՝ կրոնամոլներին թող քվեարկի, ինձ ի՞նչ, ես ոչ մեկի ընտրությանը խառնվելու իրավունք չունեմ»:
Արամ արք. Աթեշյանից հետաքրքրվեցինք նաև, թե ընտրությունների արդյունքը արդյո՞ք կարող է մտահոգիչ լինել հայ համայնքի համար, ինչին ի պատասխան՝ ասաց.
«Առայժմ ամեն ինչ ընթանում է բնական հունով, ոչ մի խնդիր չունենք, ամեն ինչ խաղաղ է, տեսնենք՝ ով պիտի հաղթի, մենք պիտի աշխատենք նրա հետ, լեզու պիտի գտնենք, քանի որ մեր համայնքի շահը այդ է պահանջում»:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...