ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել ԱԳԼՃԿ-ների ոլորտում միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել ԱԳԼՃԿ-ների ոլորտում միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները

14:19 04.02.2020

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։
Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝
Մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:
Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:
Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ.

Երևան քաղաքում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին:
ՀՀ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվում է միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:
Քաղաք Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է եղել բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է: Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` http://competition.am/…/r…/CompressedGaz_commoditymarket.pdf:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP