16:30 31.01.2020
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի պարոն վարչապետ,
շատ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար, և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իհարկե, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, մեր երկրները մշակութային, հումանիտար կապերի հարուստ պատմություն ունեն: Սակայն մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Բայց կարծում եմ, որ մենք պետք է,- և հատկապես 21-րդ դարում դա հաստատ լուծվող հարց է – բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»:
Մոլդովայի վարչապետն իր խոսքում նշել է.
«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Իսկապես մենք երջանիկ ենք, քանի որ մեր երկրների, մեր ժողովուրդների միջև կան շատ լավ հարաբերություններ՝ մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Դուք, իհարկե, իրավացի եք՝ մենք նաև մեծ ներուժ ունենք տնտեսական կապերը զարգացնելու համար, քանի որ և՛ դուք, և՛ մենք որոշակի առավելություններ ունենք մի շարք ոլորտներում, որտեղ կարող ենք զարգացնել համագործակցությունը: Ես այդ մասին խոսեցի նաև իմ ելույթում: Մոլդովան Եվրոպական միության հետ ազատ առևտրի ռեժիմ ունի, և հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցիչների նախաձեռնողականությունը՝ կարծում եմ, որ կկարողանանք շատ լավ օգտագործել այդ հնարավորությունը: Որոշ ուղղություններով էլ գտնվում ենք նույն շուկայում, բայց, իհարկե, մրցակից չենք հանդիսանում, մենք միայն կարող ենք գովելի խոսքեր ասել հայկական կոնյակի և մնացած արտադրանքի մասին: Շատ լավ հարաբերություններ ունենք նաև տարբեր բարեփոխումների ուղղությամբ՝ օրինակ, պետական ֆինանսների բնագավառում. Համաշխարհային բանկում աշխատելու տարիներին շատ եմ առնչվել Ձեր երկրի ֆինանսների նախարարության հետ, որտեղ առաջադեմ բարեփոխումներ էին իրականացվում: Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել:
Եվ, իհարկե, մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում: Իմ այցից առաջ ես զրուցել եմ Իգոր Նիկոլաևիչ Դոդոնի հետ, նա ջերմ ողջույններ է ուղարկում Ձեզ և փոխանցում, որ մենք սպասում ենք Ձեզ Մոլդովայում այցով:
Կարծում եմ նաև, որ անպայման պետք է վերսկսել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը լավ հարթակ է հարցերը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար»:
Հայաստանի և Մոլդովայի վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS00:00 30.11.2024
Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներիցTRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...
23:55 29.11.2024
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...
23:50 29.11.2024
Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրըՉադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...
23:45 29.11.2024
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...
23:40 29.11.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...
23:35 29.11.2024
Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...