Արարատի մարզպետը և ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել են մարզի ֆերմերների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--1.91 oC

Արարատի մարզպետը և ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել են մարզի ֆերմերների հետ

15:17 31.01.2020

Այսօր Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում է կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը՝ սպանդանոցների հարցն է եղել: Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից հետո սկսվեց քննարկումների նոր փուլ:

Մասնավորապես, այս տարվա հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարելով սպանդանոցներում մորթ անելու գործադիրի որոշմանը՝ հայտարարեց, որ թեմայի շրջանակում խորհրդակցություն է արել, տվել է կոնկրետ հանձնարարական, համաձայն որի՝ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։

Բացի դրանից՝ կառավարությունը մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի սպանդանոցների քարտեզ, և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են։ Նա նաև նշեց, որ որոշումը կընդունվի մի դեպքում, եթե մեր հայրենակիցների համար ընդունելի է, որ իրենք մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն և այս պրոցեսը մինչև վերջ տանեն:

Այսօրվա քննարկման ժամանակ ֆերմերներին ևս մեկ անգամ հիշեցրել են այդ որոշման մասին: Նրանց շարքերում  եղել են մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել սպանդանոցներ կառուցել և հետաքրքրվել են, թե ինչ ընթացակարգ պետք է անցնել դրա համար: Նրանց նաև հետաքրքրել է 5-րդ ձևի փաստաթուղթը ստանալու գործընթացը: Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ եթե ցանկություն ունեն սպանդանոց կառուցելու, ապա նրանք պետք է ԱՁ բացեն, որպեսզի ստանան 5-րդ ձևը և կառուցեն իրենց սպանդանոցը, ինչի համար որևէ հավելյալ վճար չի կատարվում:

Եղել են նաև մարդիկ, որոնք ասել են, որ առաջարկություններ ունեն այս խնդիրների վերաբերյալ, Գեորգի Ավետիսյանն էլ ասել է, որ իրենք պատրաստ են քննարկել նաև այդ առաջարկները: Մինչև ֆերմերների հետ հանդիպումը Արթուր Շատվորյանը, ՍԱՏՄ աշխատակիցները, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելել են Մասիսում գտնվող «Ոսկե կացին» սպանդանոց: Սպանդանոցի տնօրեն Արմոնդ Հախվերդյանը նրանց ներկայացրել է, թե ինչպիսի պայմաններում են իրականացնում մորթը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP