15:04 23.01.2020
Հայաստանը կրկին կտրուկ առաջ է ընթացել «Ժողովրդավարության ինդեքսում» ու մոտեցել նոր սահմանագծի։ Այս տեմպով շարունակելու դեպքում հանրապետությունը դուրս կգա հիբրիդային ռեժիմների դասից։ Հաջորդ հանգրվանը կդառնա թեև թույլ, բայց ժողովրդավարական պետությունների խումբը։
Հայաստանը ևս մեկ ոլորտում առաջ է անցել Վրաստանից, մյուս հարևաններից ու դաշնակիցներից։ «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականը հրապարակել է Ժողովրդավարության նոր ինդեքսը, որում Հայաստանը նորից կտրուկ առաջընթաց է գրանցել։
2006 թվականից հրապարակվող ինդեքսում 10 միավորը բարձրագույնն է, 0-ն՝ նվազագույնը։ Հայաստանը տևական ժամանակ հիմնականում եղել է 4 միավորի շրջանում։ 2017 թվականից սկսած` ամեն տարի Հայաստանը մոտ կես միավորով առաջ է ընթացել ու հիմա ունի 5,54 միավոր։
Այս շեմը Հայաստանին արդեն այս պահին թույլ է տալիս համեմատվել Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական պետությունների հետ։ Իսկ «էկոնոմիստը» հատուկ ուշադրություն է հրավիրել հայկական առաջընթացի վրա։
«Ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանի ցուցիչը 2017 թվականի 4,11-ից 2018-ին հասավ 4,79 միավորի։ Դա արդյունք էր նրա, որ կառավարության հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակներն աճեցին, ինչպես նաև մեծացավ քաղաքական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ 2019 թվականին այդ ցուցանիշը էլ ավելի բարձրացավ մինչև 5,54 միավոր։ Սրա պատճառն էլ այն է, որ դրական փոփոխություններն ավելի ամրապնդվեցին ու հնարավոր դարձավ քաղաքական խաղաղ գործունեությունը, առանց կառավարության միջամտության։
Ցուցանիշի այդ միավորները հաշվարկվում են հարցաշարով, որում կան, օրինակ` այսպիսի հարցեր.
Եթե Հայաստանը պահպանի առաջընթացի այս տեմպերը, ապա հաջորդ տարի դուրս կգա, այսպես կոչված, հիբրիդային ռեժիմների ցանկից ու կհամալրի թույլ ժողովրդավարությունների կազմը։
Մոտակա մրցակիցը այդտեղ Սինգապուրն է։
Իսկ առաջատարները Սկանդինավյան պետություններն են։ Նրանց ցուցանիշները մոտ են բարձրագույնին՝ 10-ին։ Նույնիսկ Արևմտյան Եվրոպայի պետությունների մեծ մասը դեռ ջանքեր պետք է գործադրի այդ ցուցանիշին հասնելու համար։
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...
10:36 23.11.2024
Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...
10:25 23.11.2024
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս ԱնջելեսԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...
10:15 23.11.2024
Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...