ՌԴ-ին պետք է նախագահական ամուր համակարգ. Պուտինը բացառել է անցումը խորհրդարանական կառավարման ձևին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

ՌԴ-ին պետք է նախագահական ամուր համակարգ. Պուտինը բացառել է անցումը խորհրդարանական կառավարման ձևին

15:06 22.01.2020

ՌԴ նախագահն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը և երկրի համար անհրաժեշտ համարել կառավարման նախագահական ամուր համակարգը: Այդ մասին նա ասել է Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես Եվրոպայում, հարյուրավոր տարիների ընթացքում կայացած լինի, կայացած լինի կուսակցական համակարգը: Մինչդեռ մեր երկրում կուսակցությունները կապված են անձի հետ: Օրինակ՝ լիբերալ-դեմոկրատները կապված են Ժիրինովսկու հետ: Կա Ժիրինովսկի, կա կուսակցություն, չկա՝ չկա: Բացի դրանից, Եվրոպայում էլ որոշ դեպքերում խորհրդարանական համակարգը խափանվում է: Կան երկրներ, որտեղ, ասենք, կես տարի կառավարություն չի ձևավորվում: Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանում  կես տարի կառավարություն չլիներ, դա աղետ կլիներ: Այստեղ անհրաժեշտ է նախագահական ամուր համակարգ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

https://www.facebook.com/rianru/videos/513862945906872/

Պուտինը Լիպեցկ մեկնել էր՝ քննարկելու Դաշնային խորհրդում տեղի ունեցած իր ուղերձի այն մասը, որը վերաբերում է քաղաքացիների սոցիալական աջակցությանը:

Սա ՌԴ նախագահի մասնակցությամբ սոցիալական հարցերին վերաբերող առաջին միջոցառումն է նոր կառավարության հաստատումից հետո, որտեղ ամբողջությամբ նորացվել է սոցիալական բլոկը: Պուտինը մինչ այդ իր ուղերձում մեծ տեղ էր հատկացրել սոցիալական հարցերին:

Նա ասել է, որ ուղերձի կետերը իրականացնելու համար ժամանակ ձգել չի կարելի:

«Այն չի կարող ռետինի պես ձգվել»,- ասել է Պուտինը:

Նա անդրադարձել է սոցիալական ոլորտի մի շարք խնդիրների, այդ թվում` ծնելիության խթանմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP