«Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» ֆրանսահայ լրագրողի գիրքը Գյումրիի և քաղաքի նվիրյալ մարդկանց մասին է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

«Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» ֆրանսահայ լրագրողի գիրքը Գյումրիի և քաղաքի նվիրյալ մարդկանց մասին է

21:10 16.12.2019

88-ին Լենինականի ֆրանսիական թեքումով 10-րդ դպրոցն ավերակների վերածվեց, փլատակներում մնացին աշակերտներ  ու ուսուցիչներ: Այդ ծանր օրերին էր, որ սեփական վիշտը կոկորդում խեղդելով՝ նա երդվեց հարազատ դպրոցը նույն տեղում կառուցել։ Գյումրեցի Մարտինն էր Փաշայան՝ դպրոցի տնօրենը: Հենց նրան է  ֆրանսահայ հեղինակը իր գրքում կոչել Հսկա: 88-ի երկրաշարժից 40 օր անց նա արդեն իր նպատակներն իրականացնելու գործին ձեռնամուխ եղավ:

1990-ականների սկզբին արդեն ֆրանսիական դպրոցը նոր շենք ունեցավ՝ Ֆրանսիայի սենատի հայասեր պատգամավորների, Ֆրանսիայի տեղական մարմինների, կազմակերպությունների ու այլ դոնորների ֆինանսական ներդրումներով ու Մարտին Փաշայանի ջանքերով։ Այս ամբողջ պատմությունն է հիմք եղել ֆրանսահայ լրագրողի համար գյումրեցի Մարտինի մասին գիրք գրելու։ 14 տարի առաջ գործնական մեկ հանդիպումից է ծնվել Պասկալ Մագեզյանի և Մարտին Փաշայանի մտերմությունը:

Պասկալ Մագեզյանի «Քառասունքի երդումը» գիրքն արդեն հայերենով հասանելի է ընթերցողներին: Գիրքը հայերեն թարգմանվել է Կազա հիմնադրամի հովանավորությամբ:

Ֆրանսահայ լրագրողը թեև լավ չի տիրապետում հայերենին, բայց հասկանում է լեզուն, որն էլ օգնել է նաև հասկանալ, ընկալել գյումրեցի Մարտինի ճակատագրի պատմությունը:

Հեղինակը ներկա չէր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, բայց Ֆրանսիայից տեսակապով ներկա գտնվեց միջոցառմանը:

«Մարտին Փաշայանի հետ իմ մտերմությունն ավելին է, քան ընկերությունը: Նա ինձ համար իդեալական մարդու տեսակ է, ով աղետի հասցրած վիշտը չմոռացած՝ իրեն նվիրեց հայրենի քաղաքին։

Սերունդներ կրթելու լի հույսերով էր ապրում: Նա ուժեղ կամքի տեր է, հանուն սերունդների կրթության նա հազարավոր կիլոմետրեր է անցել։ Երկար ժամանակ եմ ապրել Փաշայանի հետ ձեր քաղաքում, տեսել եմ, լսել 88-ի աղետը վերապրած ճակատագրերի մասին, Գյումրին այն քաղաքն էր, որը ցավից ծնկի չեկավ, ու գիտե՞ք ինչու, որովհետև ձեր քաղաքն ունի Մարտինի նման հսկաներ»,- տեսակապով ասել է գրքի հեղինակը:

Մարտին Փաշայանն այն անվանում է հուշագիրք, որը միայն իր մասին չի պատմում, այստեղ հիշողություններ են, որտեղ հազարավոր ճակատագրեր իրար նման են, վիշտը հաղթահարելու պայքարը նույնպես:

Պասկալ Մագեզյանի գրքի հայերեն թարգմանությամբ զբաղվել է Աննա Ունուպօղլյանը, նաև ֆրանսերենով գրքի բովանդակային մասի իր մասնակցությունն է ունեցել: «Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» գրքում ներկայացված են նաև այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ներդրում են ունեցել աղետից հետո Գյումրիի վերականգնման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

17:47 23.11.2024

Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետություն

Կոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

17:39 23.11.2024

Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը […] ...

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

17:30 23.11.2024

Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նշելով դրա իրականացման կարևորությունը։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը միջազգային մակարդակով, որպեսզի ճանաչենք Պաղեստինի պետությունը։ Ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշմանը։ […] ...

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

17:23 23.11.2024

Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: ...

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

BACK_TO_TOP