Այն ամենը, ինչ պետք է իմանալ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասին

19:10 23.09.2017

Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վրա առաջիկայում կարող է ավելանալ ևս մեկ պետություն՝ Քրդստան։ Իրաքի տարածքից քրդական պետական միավորի առանձնացումն արդեն անխուսափելի է թվում՝ քրդերը վճռականորեն գնում են հանրաքվեի, որով և սկսվելու է նրանց անկախության ընթացքը։

Ինչո՞ւ հանրաքվե

Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը գործում է շատ վաղուց, այն հիմնականում հենց քրդերով բնակեցված տարածք է Իրաքի հյուսիսում՝ սահմանակից Իրանին և Թուրքիային։ Կոմպակտ բնակչությամբ և ինքնուրույն ներքին քաղաքականություն վարող վարչատարածքային միավորը բնականաբար մի օր ձգտելու էր լիակատար ինքնիշխանության։ Եվ նման հնարավորություն նախատեսված է նաև Իրաքի սահմանադրությամբ։

Բայց հանրաքվեն դեռ սկիզբն է։ Անկախությանը կողմ քվեարկելու դեպքում քրդերը սկսելու են անկախություն հռչակելու գործընթաց, Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ բանակցություններ են սկսելու վիճելի հարցերի շուրջ (դրանք, ի դեպ, բավական լուրջ են), և ի վերջո դիմանալու են քրդական անկախ պետության դեմ հանդես եկողների կամ «չուզողների» հակաքայլերին։

Ինչո՞ւ հիմա

2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հսկայական տարածքներ գրավեց Իրաքում։ Բաղդադի կենտրոնական իշխանությունները ստիպված էին բախտի քմահաճույքին թողնել քրդերին, քանի որ և կտրված էին քրդաբնակ տարածքներից, և չունեին բավարար ուժեր նույնիսկ դեպի երկրի կենտրոնական շրջաններ ահաբեկիչների հաղթարշավը կասեցնելու համար։

Արդյունքում Քրդստանի պաշտպանության բեռը մնաց հենց տեղական զինված ուժերի՝ «Փեշմերգայի» ուսերին։ Ահաբեկիչներին դիմադրելով՝ այն ավելի հզորացավ, ինչի արդյունքում ձևավորվեց Իրաքյան Քրդստանի՝ որպես ինքնուրույն պետության, առաջին տարրերից մեկը՝ բանակը։ Քրդական ինքնավարությունը սկսեց նաև ինքնուրույն արտաքին կապեր ստեղծել նաև այլ պետությունների հետ, արտաքին առևտուր անել և այլն։

Բայց «Իսլամական պետության» դեմ մոտալուտ հաղթանակից հետո Իրաքի բանակը կարող է վերախմբավորել ազատված ուժերն ու ինքնավստահություն ստանալով բռնությամբ ճնշել քրդերի ինքնավարության ճնշումը։ Ահա թե ինչու է Բաղդադը պահանջում հանրաքվեի ոչ թե չեղարկումը, այլ հետաձգումը։ Եվ ահա թե ինչու Էրբիլը (Իրաքյան Քրդստանի փաստացի մայրաքաղաքը)։

Ի՞նչն է Քրդստան, և ի՞նչն է Իրաք

Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարությունը 40 հազար տարածք ունեցող (գրեթե Հայաստանի չափ) ինքնուրույն կազմավորում է Իրաքի հյուսիսում։ Սակայն սա քրդերի հավակնությունների գոտու միայն մեկ հատվածն է։ Փաստացի քրդական զինված ուժերը վերահսկում են Իրաքի ավելի մեծ տարածք, որը նվաճել են «Իսլամական պետությունից»։ Այս տարածքների մեջ է մտնում նաև Քիրքուկի նահանգը, որն ապահովում է Ինքնավար Քրդստանի արդյունահանած նավթի գրեթե 25 տոկոսը։ Քիրքուկին է բաժին ընկնում նաև Իրաքի համախառն ներքին արդյունքի 15 տոկոսը։ Սրանով տարածքը կենսական նշանակություն ունի և՛ Բաղդադի, և՛ Էրբիլի համար։

Բայց քրդական ախորժակը տարածվում է Իրաքի բոլոր քրդաբնակ տարածքների վրա, ինչի արդյունքում բուն քրդական ինքնավարությունից գրեթե կրկնակի ավելի մեծ տարածք է ընդգրկում։ Բոլոր այս տարածքների հարցն էլ ապագայում լինելու է Էրբիլի ու Բաղդադի սակարկության թեման կամ, որ ավելի հավանական է, հակամարտության կռվախնձորը։

Կհաջողվի՞ անկախանալ

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցելու են Իրաքի քրդական բնակչություն ունեցող բոլոր շրջանները։ Քվեաթերթիկի վրա լինելու է հետևյալ հարցը

«Ուզո՞ւմ եք, որ Քրդստանի տարածաշրջանը եւ տարածաշրջանի վարչական ենթակայությունից դուրս գտնվող մյուս քրդական տարածքները դառնան անկախ պետություն: Այո կամ Ոչ»։

Հարցվածների 52 տոկոսը պատասխանել է, որ կողմ է քվեարկելու անկախությանը, 25 տոկոսը՝ դեմ։ Եվս 18 տոկոսը նշել է, որ դեռ չի կողմնորոշվել, և այս մարդկանց զգալի մասը, ամենայն հավանականությամբ, նույնպես կողմ է քվեարկելու անկախացմանը։

Սակայն, ինչպես վերը նշվեց, նույնիսկ «անկախականների» հաղթանակի դեպքում անկախացմանը ճանապարհը երկար ու փշոտ է լինելու, ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանության, այլ նաև հատկապես տարածաշրջանային հարևանների դիմադրության պատճառով։

 

Ինչո՞ւ են ոմանք դեմ

Անկախ Քրդստանի ստեղծմանը հատկապես դեմ են Թուրքիան և Իրանը։ Պատճառն այն է, որ երկու պետություններում էլ, հենց Իրաքի քրդական ինքնավարությանը հարակից տարածքում բնակվում են միլիոնավոր քրդեր, որոնք նույնպես կենտրոնախույս, երբեմն նույնիսկ զինված պայքար են մղում կենտրոնական իշխանությունների դեմ։ Իրաքում անկախ քրդական պետության ստեղծումը կարող է ոգևորիչ ազդակ լինել նաև հարևան պետությունների քրդական համայնքների անկախության ձգտումների համար։

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկամանը տարբեր պատճառներով դեմ են արտահայտվել նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, եվրոպական երկրները, ՄԱԿ-ը, այլ կազմակերպություններ և պետություններ։ Նրանց հիմնական պատճառաբանումներից մեկն այն է, որ քանի դեռ «Իսլամական պետության» դեմ հաղթանակը չի երաշխավորվել, Քրդստանի անջատումը կարող է թուլացնել Իրաքի կենտրոնական իշխանություններին։

Լուռ կամ «կիսաձայն» Իրաքյան Քրդստանի կողմնակիցներին աջակցում են Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, որոնք նախ չունեն քուրդ անջատողականների խնդիր, և երկրորդը՝ կուզենային սրանով թուլացնել իրենց տարածաշրջանային մրցակիցներին՝ Թուրքիային և Իրանին։

Իսկ Հայաստանը՞

Երևանը խիստ զգուշությամբ է վերաբերվում Քրդստանի անկախության հանրաքվեին, քանի որ հարաբերություններ ունի և՛ Բաղդադի, և՛ Էրբիլի հետ։ Այս պատճառով հայկական կողմը որևէ դիրքորոշում չի բարձրաձայնել այս հարցի վերաբերյալ։

Հայաստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կուլուարներում օրերս հանդիպել է Իրաքի պաշտոնակցին։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ իրաքցի պաշտոնյան հայաստանցի գործընկերոջն է ներկայացրել Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։ Հաղորդագրության մեջ, սակայն, հայկական կողմի որևէ դիրքորոշման մասին չի հիշատակվում։

Մյուս կողմից հայկական կողմի՝ անկախացող Քրդստանի հետ հարաբերությունների հաստատմանը մտադրության մասին է խոսում նաև Հայաստանի նախագահի հրամանագիրներից մեկը, որի համաձայն՝ Հայաստանը գլխավոր հյուպատոսություն է հիմնելու Էրբիլում՝ «հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»:

Ավելին, Հայաստանից նույնիսկ դիտորդներ են մեկնելու Իրաքյան Քրդստանում անցկացվելիք հանրաքվեին հետևելու։ Սակայն պատվիրակությունը մեկնելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության անունից, այլ հայկական կուսակցություններից մեկի նախաձեռնությամբ։

Գարիկ Հարությունյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

21:18 23.11.2024

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբ

Ռուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

21:10 23.11.2024

Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասին

Նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

21:00 23.11.2024

Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը

Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

BACK_TO_TOP