19:58 12.12.2019
Երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այսպիսի ակտիվություն ստեղծեց վարչապետի մեկ գրառումը: Այն մետաղական աղբից քաղաքային ու գյուղական բնակավայրերը մաքրելու գործընթացից բացի, մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է լուծում:
Խոտանված ավտոմեքենաների կմախքների վերջին հանգրվանը, սովորաբար, ծայրամասային թաղամասերն են, քաղաքային բնակավայրերում տեսանելի վայրերից թաքցնում են, իսկ գյուղերում հիմնականում ձորերում են հավաքում:
Գյումրիի երկաթուղուն հարող տարածքը խոտանված, դարն ապրած ավտոմեքենաների հավաքման կետերից մեկն է: Տարբեր տարեթվերի ու մակնիշների մեքենաների թափքեր կարելի է գտնել այստեղ: Թափոնները լինում է, որ բերում են մեքենայատերերը, բայց ամենաշատը նրանք, որոնք գիտեն, որ մետաղի ջարդոնը ընդամենը աղբ չէ:
Ավտոմեքենաներից ևս մեկը, որի վերջին հանգրվանը հավանաբար լինելու էր մետաղական թափոնների ընդունման կետը: Ձեռքով, թե տեխնիկայով տեղափոխման վերջնարդյունքը նույնն է լինելու։
Մեքենաների թափքերն ու այլ մետաղական ջարդոնները կարևոր ու պահանջված հումք են, տարիներով այս գործն անողները դրա շահութաբերությունն էլ լավ գիտեն: Մետաղի ընդունման կետերում երկու ամիս է ամենաշատը` տոննաներով հին մեքենաների թափքեր են հավաքվում:
Տասնյակ տարիներ քաղաքի տարբեր մասերում, ձորամիջյան տարածքներում մնացած մետաղական աղբը հիմա դարձել է այսպես ասած՝ պիտանի ապրանք, որը կիլոգրամների, հետո տոննաների վերածած ինչ-որ արժեք ունի:
Մետաղական ջարդոնների հավաքման կետերի սեփականատերերը ասում են, որ գին չի փոխվել, այժմ էլ մեկ կիլոգրամ մետաղի դիմաց նույն գինն են տալիս: Տոննաներ կշռող հատուկ կշեռքներով են աշխատում:
Իսկ երբ մետաղը վերածվում է փողի, այս դեպքում ֆինանսական հաշվարկները տարբեր են լինում՝ դա էլ կախված նրանից՝ ընկերությունն է իր տեխնիկայով տեղափոխել, թե քաղաքացիները կամ մեքենայատերերը: Վերջիններիս, պարզ է, որ ավելի թանկ են վճարում ՝ մեկ տոննայի դիմաց 11-12 հազար դրամ կամ 1 կգ-ը 11-12 դրամ։
Ընկերություններում պահեստավորած թափոնները հետո տեղում սեղմման պրոցես են անցնում, որից հետո դրանց վերջնակետը լինում են վերամշակման գործարանները:
Մետաղական ջարդոններից, ժանգոտված մեքենաներից Գյումրիի որոշ հատվածներ ձերբազատվել են, բայց հավաքելու հումք ամեն դեպքում շատ կա։ Թեև այս մեկին ձեռք տալ չի կարելի: Հնամաշ ու հին մակնիշի մեքենաների թափքերն ու այլ մասերը Գյումրիի թաղերից մեկում տարբերվող, սիրուն ցանկապատ է դարձել :
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...
17:47 23.11.2024
Կոլումբիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի հանրապետությունԿոլումբիայի անվտանգության ուժերը կձերբակալեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ, եթե նա այցելի Լատինական Ամերիկայի հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի որոշումը, եթե Նեթանյահուն և նրա պաշտպանության նախարարը այցելեն Կոլումբիա, մենք նրանց կձերբակալենք», -ասել է Պետրոն քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Այն, […] ...