Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս երկարօրյա խմբեր կգործեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս երկարօրյա խմբեր կգործեն

15:52 27.11.2019

Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս աշխատող ծնողների համար երկարօրյա խմբեր ունենալու անհրաժեշտություն կա: Հարցը քննարկման արժանացել է, արդեն կա նախագիծ, որը դեռ փոփոխությունների է ենթարկվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Ամեն ինչ նախնական է, բայց արդեն հասցրել է ծնողների ու դաստիարակների շրջանում խոսակցությունների թեմա դառնալ: Երկարօրյա խմբերի անցումով ֆինանսական ինչ հավելյալ ծախսեր կպահանջվեն բյուջեից, արդյո՞ք երեխայի երկու ժամ ավելի մնալու դիմաց վարձավճարի չափ չի ավելանա, կամ ինչքանո՞վ են պատրաստ դաստիարակները հավելյալ աշխատաժամով աշխատել: Սրանք քննարկվող հարցեր են, որոնց հստակեցումից է կախված որոշում ունենալը:

Բոլոր մանկապարտեզներում կան այսպիսի օրինակներ, երբ ծնողն ուշանում է երեխային վերցնել մանկապարտեզից աշխատանքի պատճառով։ Աշխատող ծնողների ու մանկապարտեզի աշխատանքային գրաֆիկը շեղումներ ունի: Մանկապարտեզում շուտ է ավարտվում աշխատանքը, ծնողներինը` ուշ։ Ծնողական խորհուրդներում սա հաճախ բարձրաձայնվող հարց է, առաջարկություններ միշտ եղել են, որ պետք է մանկապարտեզներում պահել գոնե մեկ-երկու երկարօրյա խումբ:

Գյումրիի 24 մանկապարտեզներից, սակայն, 9-ում է երկարօրյա խմբեր պահելու անհրաժեշտություն  առաջացել։ Այս տվյալները փաստացի տեղեկանք է կրթության բաժնի ձեռքին, թեև ոչ իրական պատկերը, որ 9 մանկապարտեզից բացի, մյուսներում աշխատող ծնողների երեխաներ չեն հաճախում:

«Անի» մանկապարտեզն այդ ցանկում է, որի 180 սաներից 40 տոկոսի ծնողներն աշխատանքային խիստ գրաֆիկ ունեն և երկարօրյա խմբակի անհրաժեշտության կարիք զգում են: Մանկապարտեզի տնօրենն իր աշխատախմբով համաձայն է ժամը 17։00-ի փոխարեն աշխատել մինչև ժամը 19.00-ն, եթե  ծախսային ու այլ հարցեր հստակեցվեն:

Հավելյալ աշխատաժամը ենթադրում է, որ աշխատավարձերի նոր հաշվարկ լինելու է, անկախ նրանից, թե մանկապարտեզը  հավելյալ աշխատուժ կներգրավի՞, թե՞ եղած աշխատողների միջև ժամաբաշխում կկատարի: Գումարի ու դրույքաչափի նախնական հաշվարկներ երկու ժամից ավելի աշխատանքի դիմաց արդեն քաղաքապետարանն արել է:

«Հաստիքներ են ավելանալու, բնականաբար, ու մենք տարեկան կտրվածքով հաշվարկել ենք` յուրաքանչյուր մանկապարտեզում երկարօրյա խմբերի համար 5,5 դրույք դաստիարակի համար է ավելանալու, 18,6  դրույք` տնօրենի, դաստիարակի օգնականի, խոհարարի, խոհարարի օգնականի, բուժքրոջ։ Այս թիվը տարեկան կտրվածքով է, ու սա հաստիքների հանրագումարն է։ Բայց դեռ հստակ չէ, թե նոր աշխատողներ կընտրվե՞ն, թե՞ ոչ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Դարբինյանը։

Տարեկան հաշվարկով դրույքաչափերի ավելացումը տարբեր է լինելու տնօրենի, դաստիարակի, դայակի, խոհարարի, բուժքրոջ համար: Հավելյալ գումարների նախատեսումը աշխատավարձերի մասով չէ միայն: Հավելյալ ծախսեր կան, որոնց համար տեղական բյուջեից բացի, ծնողներն են վճարում, տվյալ դեպքում խոսքը մեկ երեխայի հաճախման համար սահմանված վարձի մասին է:

««Անի» մանկապարտեզում վարձավճարը 8000 դրամ է կազմում, որից 6000-ը սննդի համար է նախատեսվում, 2000 դրամը` կոմունալ ծախսերի։ Հիմա, երբ հավելյալ 2 ժամ է ավելանում, ստացվում է, որ 1 ընթրիք պետք է ավելանա, այսինքն` մենք հաշվարկել ենք` յուրաքանչյուր 1 սանի համար 100 դրամ կավելանա սննդի համար, 30 դրամ` կոմունալի»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է« Անի» մանկապարտեզի տնօրեն Արփինե Արաքչյանը։

Հաշվարկների վերջնարդյունքում համապատասխան նախահաշվով մինչև տարեվերջ ակնկալում են, որ կունենան նախագիծ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

BACK_TO_TOP