18:00 23.09.2017
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ այս պահին Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցելու ոչինչ չկա: Հանրաքվեն քրդական տարածքներում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ, քվերակությունն արդեն մեկնարկել է մի շարք երկրներում, դրան մասնակցում են այդ երկրներում բնակվող Իրաքի քաղաքացի քրդերը:
— Չինաստանում այս պահի դրությամբ արդեն ընթանում է հանրաքվեն՝ այնտեղ բնակվող քրդերի համար։ Վաղը հանրաքվեն կընթանա Եվրոպայում բնակվող քրդերի համար, իսկ արդեն երկուշաբթի օրը՝ Քուրդիստանի 7+1 նահանգներում, — լրագրողների հետ հանդիպմանը նշել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Թվում է, թե Քրդական ինքնավարության անկախության պայքարն այլևս անբեկանելի է, սակայն այդ պայքարի միայն սկզիբն է: Անկախությանը կողմ քվեարկածների հաղթանակի դեպքում քրդական իշխանությունը բանակցություններ պետք է սկսի Բաղդադի հետ՝ անկախություն հռչակելու վերաբերյալ: Ավելին, ներկայում նույնիսկ հստակեցված չէ, թե որ տարածքի վրա է անկախանալու քրդական համայնքը:
Վիճելի հիմնական հատվածը Քիրքուկն է, որն Իրաքի սահմանադրության համաձայն չի մտնում քրդական ինքնավարության տարածքի մեջ, սակայն փաստացի վերահսկվում է Քրդստանի զինված ստորաբաժանումների՝ Փեշմերգայի կողմից:
— Քիրքուկ նահանգը ապահովում է ամբողջ Իրաքի նավթային արտահանման 40 տոկոսը։ Ամբողջ այս անհանգստությունը կայանում է ոչ թե ազգային անվտանգության շահերից ելնելով, այլ նավթի այս պաշարին տիրանալու համար է, — նշել է փորձագետը։
Երկուշաբթի մեկնարկող հանրաքվեն անցկացվելու է Իրաքի հյուսիսում գտնվող բոլոր քրդաբնակ տարածքներում՝ անկախ նրանից՝ դրանք ինքնավարության կազմի մեջ մտնում են, թե ոչ: Սրա հետ կապված նաև հարց է առաջանում՝ ո՞ր տարածքի վրա է ստեղծվելու Քուրդիստան պետությունը:
Բուն քրդական ինքնավարությունը Իրաքի հյուսիսում գտնվող 40.000 քառակուսի կիլոմետր տարածքով մի հատված է: Սակայն ինքնավարության բանակը վերահսկում է ավելի մեծ տարածք, որի մեջ մտնում է նաև Քիրքուկը:
Ավելին, անկախության ձգտող քրդերը հավակնություն ունեն քրդաբնակ բոլոր տարածքների վրա: Եվ հենց սա է լինելու քրդերի և Բաղդադի կենտրոնական իշխանությունների սակարկության թեման:
Գարիկ Հարությունյան
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:40 23.11.2024
Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրըՆախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...
20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...