«Նաիրիտ» գործարանում աղետի վտանգ այլևս չկա. զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

«Նաիրիտ» գործարանում աղետի վտանգ այլևս չկա. զեկույց

13:09 23.09.2017

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները:

Օգոստոսին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետների:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:

Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակին և միջազգային փորձագետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն  վստահեցրել է, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար:

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

23:07 29.11.2024

«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլային […] ...

Ավստրալիան գրանցել է վերջին տարիներին կապույտ հազի ամենամեծ բռնկումը

23:02 29.11.2024

Ավստրալիան գրանցել է վերջին տարիներին կապույտ հազի ամենամեծ բռնկումը

Կապույտ հազի ամենամեծ բռնկումը վերջին տարիներին գրանցվել է Հարավային Ավստրալիայում և Քվինսլենդում։ Այս մասին հայտնում է ABC հեռարձակող կորպորացիան։ Ըստ ABC -ի, Հարավային Ավստրալիայում գրանցված դեպքերի թիվը հասել է 1 349-ի: Նահանգում այս հիվանդության վերջին ալիքը եղել է 2016 թվականին, երբ գրանցվել է մոտ 1 900 դեպք։ Քվինսլենդում նկատվում է կապույտ հազի պատմության մեջ ամենամեծ […] ...

Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում

22:54 29.11.2024

Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կողմից անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված հայ սիրված գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանին։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց հետ քննարկվել են Մաթևոսյանի կյանքն ու գրական ժառանգությունը, մասնավորապես անդրադարձ է եղել մարդկային հարաբերությունների և կյանքի հանդեպ գրողի ինքնատիպ փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում […] ...

Յամալը շարք է վերադարձել

22:50 29.11.2024

Յամալը շարք է վերադարձել

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերականգնվել է վնասվածքից: «Յամալը վերադարձել է: Նա կլինի թիմի հայտացուցակում, սակայն դեռ չեմ որոշել, թե արդյոք դաշտ դուրս կգա հիմնական կազմում»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խոսքերը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը: 17-ամյա Յամալը մկանային վնասվածք էր ստացել Լա լիգայի 13-րդ տուրից առաջ և չէր հրավիրվել նաև Իսպանիայի հավաքական: ...

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

22:46 29.11.2024

Ադրբեջանը վերջին ամիսներին Իրանի հետ երրորդ համատեղ զորավարժությունն է անցկացնում․ ո՞ւմ դեմ է այն

Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […] ...

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

22:40 29.11.2024

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […] ...

BACK_TO_TOP