Կրասարի եռաթռիչք կամուրջը վտանգված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Կրասարի եռաթռիչք կամուրջը վտանգված է

19:15 25.10.2019

Գյումրիից 34 կմ հեռու՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված Կրասարի եռաթռիչք կամուրջը իր տեսքով նման է Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջին: Երկու կամուրջների նմանությունը թռիչքային հատվածներում է: Աշոցքի տարածաշրջանի Կրասարի պատմամշակութային հուշարձանի կառուցման մասին կան տարբեր պատմություններ, իսկ թե դրանցից ո՞ր մեկն է իրական, SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրել է գյուղի պատմության ուսուցիչը:

«Այս ճանապարհով անցել են առևտրականները՝ բեռներով ու սայլերով: Գարնանը մի անգամ ուժեղ հեղեղների ժամանակ առևտրականներից մեկն այստեղ մահանում է, նրա դուստրը 1800-ականներին կառուցել է տալիս այս կամուրջը: Ի դեպ, այն ամբողջությամբ կառուցված է ձվի և ավազի շաղախով ու արված է ձեռքով»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Անդրանիկ Հովհաննիսյանը։

Սա լեգե՞նդ է, թե՞ իրականություն, այնուամենայնիվ, այս պատմությունը Կրասարում սերնդեսերունդ փոխանցվել է: Կամուրջը կառուցվել է՝ հաշվի առնելով առևտրականների հոսքը, որոնց համար ճանապարհի եզրին հիմնել են նաև քարավանատներ: Դրանցից պահպանվել է միայն մեկը: Դիմացի սարին կառուցված քարավանատները չկան, փլուզվել են: Փլուզման վտանգից ապահովագրված չէ պատմական հուշարձան կամուրջը: Հիմքերն ամբողջությամբ վնասված են, քայքայված, ինչի հետևանքով քարաթափումներ են:

Խիստ վթարային կամուրջը միակ ճանապարհն է տասնյակ գյուղերի համար: Կամրջով երթևեկել չի թույլատրվում, բայց գյուղերի բնակիչներն այլ տարբերակ չունեն, ամենակարճ անցուղին կամրջով է: Գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնին գյուղացիները տրակտոր ու այլ մեխանիզացիա կամրջով  էին տեղափոխում, բայց այս տարվա գարնանը կամրջի վրա տեղի ունեցած խոշոր փլուզումից հետո ստիպված գետի միջով են անցկացնում:

Կամրջի ամրությունը տուժել է, երբ խորհրդային տարիներին կամրջի վրայով խմելու ջրի խողովակ են անցկացրել, բայց դա էլ գյուղերը խմելու ջրով ապահովեց մինչև 70-ականները: Մասնագիտական ուսումնասիրությունները, որոնք կատարվել են 4 տարի առաջ, ապացույց են, որ կամուրջը շահագործման ենթակա չէ, այն չորրորդ աստիճանի վթարային է։

Ժամանակին վնաս հասցրած ջրատար խողովակը, պարզվում է, միակ հենարանն է մնում կամրջի մի հատվածի համար, որ այն չփլուզվի: Կամրջի կապիտալ վերակառուցումը հրատապ է համարվում արդեն 10 տարի: Վերականգման ծրագրերում այն եղել է, անգամ երկու տարի առաջ հրատապ խնդիրների լուծման ծրագրով պետական  բյուջեից հաստատված գումար է եղել՝ 30 մլն դրամ, բայց հետո պարզվել է՝ հատկացումները բավարար չէին խիստ վթարային կամուրջը հիմնանորոգելու համար, նախագծային աշխատանքներ են կատարել, ու հաշվարկվել է 120 մլն դրամ, այս պատճառով էլ կամրջի վերականգման խնդիրը ծրագրից դուրս է մնացել։

Կամրջի հիմնային ամրացման, վերակառուցման համար դարձյալ նոր նախագծեր են մշակվելու, թեև մինչ այդ սեյսմոլոգները անհրաժեշտ են համարում կրկնակի ուսումնասիրությունները:

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը վերակառուցման տարբերակ համարում է սուբվենցիոն ծրագիրը, որտեղ համայնքի համաֆինանսավորումն է պետք, տվյալ դեպքում Աշոցք խոշորացված համայնքի բյուջեի հնարավորություններն են հաշվի առնվելու: 11 գյուղի ընդհանուր տարեկան բյուջեն 200 մլն դրամ  է, որի մոտ կեսը կպահանջվի կամրջի վերականգման համաֆինանսավորման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP