18:30 20.10.2019
Հայկական նախշազարդերով ու հեքիաթի հերոսներով ստեղծված գործեր, որոնք կարող են հագուստի մի մասնիկը դառնալ՝ դրան հաղորդելով նուրբ տեսք: Նկարիչ-դիզայներ երիտասարդ աղջկա ձեռքում փայտը վերածվում է կրծքազարդերի, որոնք հեքիաթների, հայկական մուլտերի հերոսների մասին են պատմում:
Գյումրեցի 22-ամյա նկարչուհի Վարդ Խաչատունին գունեղ երանգներով, նախշերով ու տարազային նկարագրերով կրծքազարդերի ու այլ աքսեսուարների տարբեր հավաքածուներ ունի, որոնք հետաքրքրում են նուրբ և զուսպ ոճը գնահատող մարդկանց:
Երիտասարդ աղջկա համար նկարչությունն ու դիզայներական աշխատանքը միահյուսվել են ու դարձել ստեղծագործելու ձգտում: Երեք տարի կլինի, որ դիզայներ-նկարչուհին փայտը որպես հումք է ընտրել իր համար և հետաքրքիր լուծումներով ստեղծում է հայկական տարազներով կանանց կերպարներով կրծքազարդեր։
Խաչատունիի կրծքազարդերի հավաքածուի թեմատիկան անընդհատ փոփոխվում է` միօրինակ աշխատանքներ չեն։ Նրա կերպարները հայկական մուլտերի ու հեքիաթների հերոսներն են։ Փայտյա կրծքազարդերի առաջին գործերը «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսների աքսեսուարներն են եղել։
Փոքրիկ փայտի կտորների հետ աշխատանքն էլ սկսվում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ու կիրառմամբ: Նկաչուհին նախ` կերպարների գրաֆիկական պատկերն է ստանում` գծագրելով համակարգչում, դետալների վերջնական տեսքի բերելուց հետո այն ուղարկում է տպագրման` սովորական փայտի վրա։ Դիզայների համար սա ոչ պակաս բարդ աշխատանք է: Համաչափ գծագրում է պետք, հաջորդ փուլն արդեն գույների մշակումն է` հայկական տարազների ճիշտ ներկայացումը ճիշտ գունապնակով:
Վարդ Խաչատունու առաջին գործերը հայկական հեքիաթների մոտիվներով են եղել, հետո ստեղծել է հայկական տարազների ու գեղջակական կերպարներով հավաքածուները: Հեքիաթի հերոսները Թումանյանինն են: Հիմա աշխատում է «Ձախորդ Փանոսը» հեքիաթի կերպարների վրա:
Մուլտհերոսների ու հեքիաթների կերպարներով կրծքազարդերից բացի, երիտասարդ նկարչուհու ստեղծագործական երևակայության արդյունքում փայտի կտորներից նաև այլ աքսեսուարներ են ստեղծվում։ Խաչատունու ձեռագործ աշխատանքի ծնունդն են ականջօղեր ու վզնոցներ, որով նախընտրում են կրել շատ կանայք։
Հայկական հեքիաթների ու մուլտհերոսների կերպարներով կրծքազարդերը Խաչատունին ներկայացրել է մի շարք ցուցահանդեսներում։ Հայկական թեմատիկաներով հավաքածուները դեռ շատանալու են: Իսկ դրանք ցուցադրելու առիթ ու հնրարավորություններ նկարչուհին ասում է ՝ միշտ ստեղծվում են: Իսկ հայկական նախշ ու գույներով իր աշխատանքներով հետաքրքրվող մարդիկ շատ են. նրանք միայն տեղացիները չեն` արտասահմանցի հյուրերը Գյումրիից տանում են նաև այս գունեղ հավաքածուից իրենց հավանած կերպարը։
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...
18:28 23.11.2024
Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը ԹբիլիսիումՎրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...
18:20 23.11.2024
Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակՇիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...
18:09 23.11.2024
Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...
17:53 23.11.2024
Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...