23:20 27.10.2019
Այս գործերն առաջին հայացքից զուտ գծագրական աշխատանք են հիշեցնում, սովորական թուղթ ու մատիտով արված գծեր են, որոնք ունեն սկիզբ, իսկ ավարտը կախված է արվեստագետից: Սա արտ արվեստի ստեղագործողների մտքի թռիչքի, ազատ մտածողության դրսևորում է: Գործերի հեղինակը գյումրեցի նկարիչ Վազօն է:
Ցուցադրված տասնյակ գործերը փոքր տարբերակներ են՝ լուսանկարի տեսքով, դրանք հատուկ թղթի վրա իրականում 2 մետրից երկար են: Գյումրեցի նկարչի համագործակցությունը գերմանացի երկու արվեստագետների՝ կոմպոզիտոր, դաշնակահար Դիտմար Բոննենի և լուսանկարիչ, քանդակագործ Պետեր Հյոլշերի հետ սկսվել է 10 տարի առաջ, Գյումրիի Բիենալեից: 3-ով սկսել են ստեղծել վիզուալ արտ գործեր և հիմնել «Տրիո 27» արտ խումբը: 27 թիվն էլ սիմվոլիկ է նրանց համար, երեքն էլ ծնվել են տարբեր ամիսների 27-ին: Մեկը երաժշտությունն է գրում, մյուսը երաժշտությանը համահունչ պատկեր է ստանում, մյուսն էլ ամբողջացնում է սինթեզված՝ լուսաձայնային պատկերի գրաֆիկան ու այն տպագրում:
«Նկարում պատկերված է երաժշտական գործիք՝ վառված փայտից, և թե ինչ մեղեդի է լսվում, թողնված է նայողին: Մեր երաժշտագետ գործընկերը, ով աշխատել է այս պատկերի վրա, իր երաժշտությունն ու հոգին է դրել: Այս հետաքրքիր կոմպոզիցիան մեկ տարում ենք ավարտել, երեքս էլ այս նկարում մեր մասն ունենք արված: Նկարչականն ու գունայինը Վազօյի գործն է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է լուսանկարիչ, քանդակագործ Պետեր Հյոլշերը։
Դիտմար Բոննեի երաժշտական ստեղծագործություններն ու իմպրովիզացիաներն, այսպես ասած, մուսա են դառնում ընկերների համար՝ արտ գործեր ստեղծելու համար: Հենց մեր հետ զրույցի պահին կոմպոզիտորը երաժշտական իմպրովիզային կատարում արեց, մնացածը թողեց արվեստագետների մտքի թռիչին, թե ինչ պատկեր, նկարչական կոմպոզիցիա կարող են ստեղծել:
Երեք արվեստագետներ 10 տարի առաջ հանդիպեցին Գյումրիում և այն ժամանակ հայտնի Բիենալեում ներկայացրեցին իրենց արտ արվեստը: Երկու տարին մեկ անցկացվող ժամանակակից արվեստի մեծ փառատոնի մասին հիմա երեքն էլ անցյալով են խոսում։
Ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը, որը սկիզբ առավ 1998 թվականին, հետերկրաշարժյան Գյումրիում մշակութային կյանքի ապակենտրոնացման օրինակ էր, որն 2008 թվականից հետո շարունակություն չունեցավ: Հիմա արվեստագետն առավել մտահոգվում է ոչ թե Բիենալեի վերածննդի, այլ արվեստի հազարավոր գործերի ցուցադրության վայր ստեղծելու մասին:
Պատկերասրահ չունենալու պատճառով է, որ «Տրիո 27» արտ խումբը 10 տարվա ստեղծագործական աշխատանքները ցուցադրել է փոքր ցուցասրահում: Արտ խմբի հետ հանդես է եկել «Բամբիռ»-ը, համատեղ ցուցահանդեսից կստեղծվի երաժշտապատկերային միջավայր, որի հիման վրա արտ խմբում կծնվեն արտ վիզուալ նոր գործեր:
16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...
19:11 23.11.2024
Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթՖիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...
19:02 23.11.2024
Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել ԿիևԵվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...
18:50 23.11.2024
Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանըՇվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...
18:38 23.11.2024
Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...