Պետբյուջեով Շիրակի մարզում 33 կմ երկարության համայնքային ու միջպետական ճանապարհներ են նորոգվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Պետբյուջեով Շիրակի մարզում 33 կմ երկարության համայնքային ու միջպետական ճանապարհներ են նորոգվում

20:00 20.09.2019

630 մլն դրամ Շիրակի մարզում ընդհանուրը 33 կմ ճանապարհ նորոգելու համար: Սա պետական բյուջեով այս տարի միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհների ընթացիկ և հիմնանորոգումներին հատկացված գումարն է։ Շիրակի մարզպետարանը կառավարություն էր ներկայացրել հրատապ հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկը: Հաստատված ծրագրում դրանք են ընդգրկվել: Այժմ այն ճանապարհահատվածներում են աշխատանքները, որոնք տասնյակ տարիներ միայն փոսային լցումներ կամ խճապատումների միջոցով պահվել են անցանելի: Կապս-Ամասիա, Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն համայնքային, իսկ Գյումրի-Վանաձոր միջպետական նշանակության ճանապարհներին նորոգումներ են:

Գյումրի-Վանաձորը դեպի Վրաստան տանող երկրորդ միջպետական մայրուղին է: Շինաշխատանքները կատարվում են Գյումրի-Սպիտակ 10 կմ հատվածում, որը մինչև փոսալցումներով պահպանելն անարդյունավետ աշխատանք էր: Միջպետական նշանակության ճանապարհը հայտնվել էր վատ վիճակում, սպասարկող ընկերությունների համար, հատկապես ձմռանը, դարձել գլխացավանք: Հիմա այն ասֆալտապատ ճանապարհ է լինելու:

Շինաշխատանքներից հետո վստահ են, որ սպասարկող ընկերությունն էլ, վարորդներն էլ ճանապարհից չեն դժգոհի: Կարկատաններով միջպետական ճանապարհը չեն  ունենա:

Այն, ինչ անում են, կոչվում է միջին նորոգում: 10 կմ երկարության ճանապարհի հին ասֆալտաշերտը տեղ-տեղ հեռացրել են, հետո նոր՝ ամբողջ երկարությամբ սկսել ասֆալտապատումը: Գյումրի-Վանաձոր ճանապարհի գործը շինընկերությունները բաժանել են իրար մեջ:

Գյումրի-Սպիտակ հատվածը մեկ շինընկերություն է անում, դրանից հետո՝ մինչև Վանաձոր՝ այլ ընկերություն, բայց երկուսն էլ Լոռու մարզի շինկազմակերպություն են: Ճանապարհին բազմաֆունկցիոնալ տեխնիկա է աշխատում, 5 սմ հաստության ասֆալտաշերտը հարթեցնելուց բացի, նաև ամրություն է հաղորդում: Ասֆալտի որակը գնահատում են լաբորատոր ստուգումները, տեղում էլ հսկողություն կատարում են մասնագետները: Ի դեպ, ասֆալտի ջերմաչափումներ էլ են անում: Մինչև գետնի մակերևույթ հասնելը ջերմություն են ստուգում:

Շինաշխատանքների ժամանակ ճանապարհը դառնում է միակողմանի երթևեկելի: Մի քիչ  դժվարացնում է շինարարի գործը, բայց այլընտրանք կամ շրջանցիկ ճանապարհ չունեն: Բացի Գյումրի-Վանաձորից, մարզի նորոգվող ճանապարհների ցանկում ընդգրկված մյուս հատվածների շինարարությունը ևս ընթացքի մեջ է: Մի մասի ավարտի ժամկետները մեկ ամսից է, կան ճանապարհներ, որոնք կմնան անավարտ՝ կախված հիմնանորոգումների ծավալներից և մարզին բնորոշ եղանակային պայմաններից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

BACK_TO_TOP