Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար Գյումրիի ավագանին տարածքի հատկացման որոշում է կայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար Գյումրիի ավագանին տարածքի հատկացման որոշում է կայացրել

18:34 10.09.2019

Ամառային հանգստից հետո Գյումրիի ավագանին վերադարձել է աշխատանքային ռեժիմին և գումարել հերթական նիստը՝ օրակարգային 32 հարցերով, ավագանու 11 բացակա անդամներով: Նախագծերի մեծ մասը դարձյալ վերաբերում էր ֆինանսական օգնությունների տրամադրմանը:
Իսկ հողհատկացման մասին նախագծերից կարևորը, որին սպասում էր հունահռոմեական ոճի մարզադպրոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզական դպրոցի կառուցման տարածքի հատկացման էր վերաբերում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Ավագանու որոշմամբ` Սախարովի հրապարակի հարակից Մովսես Խորենացի հասցեում մոտ 9 հեկտար տարածքի վրա  կառուցվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց, և այդ նպատակով կառավարությունը հատկացնելու է 480 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականին:
Հիշեցենք, որ Գյումրիի հունահռոմեական մարզադպրոցի, որտեղ մարզվել է Արթուր Ալեքսանյանը, շենքային պայմաները տարիներ շարունակ անմխիթար վիճակում են եղել։ Ամեն տարի թե´ քաղաքային, թե´ մարզային կառույցներում, ընդհուպ մինչև կառավարություն, ներկայացվել է չեմպիոնի մարզադպրոցի վիճակը, բայց որևէ գործնական քայլ չի կատարվել, անգամ մասնակի նորոգումներ չեն եղել։
Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց ունենալու համար կառավարությունը այս տարեսկզբին որոշում կայացրեց։  Մարզադպրոցի եռաչափ պատկերն արդեն պատրաստ է:  Ըստ նախագծի` սպորտային համալիրն ունենալու է 1000-տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի և այլ մարզաձևերի մրցումներ անցկացնելու համար: Մարզահամալիրը հագեցած է լինելու ժամանակակից մարզական գույքով:
Մեկ այլ տարածք, բայց վարձակալական հիմունքներով, ավագանին որոշեց հատկացնել «Սպորտ Սիթի» զարգացման հիմնադրամին` խոտի հոկեյի դաշտ կառուցելու համար: 5 հեկտար տարածքը Մուշ 2/2 թաղամասում  է:
Հողհատկացման համար Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը ևս դիմել էր Գյումրիի ավագանուն: Սուրբ Յոթվերք եկեղեցու հետնամասում գտնվող տարածքը մշտական օգտագործման իրավունքով հատկացվեց: Ըստ ներկայացրած նախագծի` տարածքում նախատեսում են կառուցել հասարակական սանհանգույց:
Ավագանու որոշումներով նաև Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին հայտնի մարդկանց, որոնց ավանդը մեծ է եղել ռազմահայրենասիրական դաստիարակության ու մշակույթի զարգացման գործում:
Նրանք անվանի մարդիկ են և ծնունդով շիրակցիներ: Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն են արժանացել  ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

SHANTNEWS

18:00 23.11.2024

SHANTNEWS

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

17:53 23.11.2024

Ֆիդանը ասել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։ «Մենք արդեն հերքել ենք այդ լուրերը, Կատարը նույնպես հերքել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Թուրքիա»,- մեջբերում է Ֆիդանի խոսքերը TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հանրապետություն, սակայն այն պնդումները, թե […] ...

BACK_TO_TOP