Ի՞նչն է խանգարում Գյումրու Մուշ թաղամասի հրապարակում շինարարին ավարտել 1.5 տարի առաջ սկսած շինարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ի՞նչն է խանգարում Գյումրու Մուշ թաղամասի հրապարակում շինարարին ավարտել 1.5 տարի առաջ սկսած շինարարությունը

21:40 07.09.2019

Լուծարե՞լ,  թե շինթույլտվության պայմանագիրը երկարացնել: Գյումրու քաղաքապետարանը չի կողմնորոշվում ինչպես վարվի Մուշ 2/2 թաղամասի հրապարակը կառուցող շինընկերության հետ: Կառուցապատման ժամկետներն արդեն երկրորդ անգամ խախտել է «Վահրադյանշին» ընկերությունը: Մուշ 2/2-ի հրապարակի կառուցման պատվիրատուն քաղաքապետարանն է, ինչպես նաև շինաշխատանքների համար հատկացվող գումարի 70 տոկոսի տերը: Հրապարակի կառուցումը նախանցած տարվա սուբվենցիոն ծրագրով է՝ ֆինանսավորման 70-30 հարաբերակցությամբ: Ժամկետների խախտումների համար շինարարն ու պատվիրատուն միմյանց հասցեին հավասար մեղադրանքներ են հնչեցնում:

Թե ով ինչքա՞ն ու ինչո՞ւմ է մեղավոր Մուշ թաղամասի հրապարակի կառուցման ձգձգման հարցում, շինարարն ու պատվիրատուն իրար հետ փորձել են պարզել շինհրապարակում: 2017-ին հաստատված ծրագիրը մեկնարկել է 2018-ի գարնանը, որը պետք է ավարտվեր նույն տարվա վերջին: Ժամկետից մեկուկես տարի անց հրապարակի գործը դեռ անավարտ է: Պատվիրատուն այս ընթացքում հասցրել է երկու անգամ ժամկետը փոխել, բայց շինարարը երկրորդ ժամկետն էլ է խախտում:

Քաղաքապետարանի երկու բաժինների պատասխանատուները պնդում  են, որ նախագիծը մեկ անգամ, իսկ  շինարարը հակադարձում է երեք անգամ է փոխվել: Ժամկետներից ետ ընկնելը պատվիրատուն, համենայնդեպս, չի կապում նախագծի հետ, պատճառը շինարարական թերություններն են:
Շիննորմերի խախտումների մասին գրավոր զգուշացումները շինարարները թեև չունեն, բայց ունեն պատվիրատուի պահանջով անորակ գործը վերացրած շինարարություն: Այս հարցում էլ պատվիրատուն ու շինարարը բանավիճում են: Շինթերություններից հետո բանը հասավ մյուս ոչ պակաս կարևոր խնդրին, որը ևս պատճառ է աշխատանքների ձգձգման: 3 հեկտար տարածք ընդգրկող հրապարակը մեկուկես տարի է կառուցում են 4 բանվորով: Նրանք էլ աշխատանքի գալիս են, ինչպես պարզվեց, ոչ ամեն օր:
Երկրորդ ժամկետը աշխատանքների ավարտի, որ տվել էր քաղաքապետարանը, ավարտվել է օգոստոսին: Հերթականը կլինի, թե ոչ, մեկուկես տարվա խախտումներից հետո որոշում են՝ որ աշխատանքային խումբն է շինհրապարակում ուսումնասիրություններ անելու: Թույլ կտան շինընկերությանը շարունակել, թե՞ նոր մրցույթ կհայտարարեն, աշխատանքային խմբի եզրակացությունից է կախված:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

BACK_TO_TOP