Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերանորոգման ծրագիրը դեռ նախագծային փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերանորոգման ծրագիրը դեռ նախագծային փուլում է

16:28 05.09.2019

Մեկ տարի է, ինչ Շիրակի երկրագիտական թանգարանը փաստաթղթերով նոր հասցե ունի՝ Գյումրիի Ջիվանի 74:
7 տարի չօգտագործված Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն ամբողջությամբ վերածվելու է թանգարանի, իսկ թե երբ ու ինչ ժամկետներում, հստակեցումներ չկան: Հսկայական շենքի փակ դռները շուտ-շուտ չեն բացվում:
2 ամիս առաջ նախագծման առաջադրանք կազմելու համար են թանգարանի աշխատակիցներով եկել: Չափագրումներն ու այլ ուսումնասիրությունները եղել են ընդամենը առաջարկներ ներկայացնելու համար, թե նախկին հիվանդանոցի շենքում ինչ փոփոխություններ են արվելու, որպեսզի լիարժեք ցուցադրվեն Շիրակի նյութական և հոգևոր հարուստ ժառանգության 30 հազարից ավելի նմուշները:
Էսքիզային առաջադրանքներում են ընդգրկել  ու սպասում են վերակառուցման նախագծի կազմմանը: Ճարտարապետների խումբը, որը  կստանձնի վերջնական նախագծման աշխատանքների կատարումը, առաջարկների փաթեթից է օգտվելու:
Նախագծումը, այդ թվում` նախագծային աշխատանքների ֆինանսավորումը, ստանձնել է «Երևան, իմ սեր» հիմնադրամը՝  Հայաստանի  նախագահի նախաձեռնությամբ։ Ինչպիսի նախագծի հիման վրա կկառուցվի թանգարան, վերջնական տարբերակը կորոշվի մրցույթով, այսինքն` մի քանի ճարտարապետների է հանձնարարվել կազմել նախագիծը: Դրանից հետո նոր պարզ կդառնա շինարարության մեկնարկի ժամկետը:
 Էսքիզային առաջադրանքին զուգահեռ կատարվել է նաև շենքի սեյսմիկ վիճակի ուսումնասիրություն: Դրական է այս ուղղությամբ եզրակացությունը, միայն հստակ չեն ֆինանսավորման աղբյուրները, թե ինչ միջոցներով է վերանորոգվելու թանգարանի շենքը:
Ֆինանսավորման համար մեկ տարի առաջ հայտարարված դրամահավաքը չունեցավ այն արդյունքը, ինչը նախատեսում էին: Աշխատանքների նախնական փուլի համար անհրաժեշտ էր 50 մլն դրամ։ Մեկ տարի անց վերակառուցման նպատակով բացված հաշվեհամարին առկա է 10 մլն 600 հազար դրամ: Այսքանով դրամահավաքի գործընթացն ավարտված է համարվում: Հանգանակված գումարը կմնա հաշվեհամարին, բայց առայժմ հայտնի չէ, թե ամբողջ ծավալով վերանորոգումները  սկսվելու դեպքում որքան ֆինանսական միջոցներ են ուղղվելու:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP