Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից

23:30 31.08.2019

Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր:

Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր  հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը:

Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ, այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Նախնական տվյալներով՝ մարզի դպրոցներ կհաճախեն 3100 առաջին դասարանցիներ:Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանների համայնքների դպրոցների տնօրենները մարզկենտրոնից ավելի քան 20 կմ հեռու Նոր Կյանք գյուղ էին հասել: Դժգոհում  էին, բայց խորհրդակցության անցկացման վայրը Գյումրիից գյուղական համայնք տեղափոխելը այլ բնակավայրերի հանդեպ ուշադրության կենտրոնացումն էր, և այն շարունակելի է լինելու, որի մասին հայտնեց Շիրակի մարզպետը:

Տիգրան Պետրոսյանը, խոսքն ուղղելով տնօրեններին, մատնանշեց դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտը, այդ թվում՝  մանկավարժական  հանրույթներում տիրող ներքին խնդիրները:  «Ցավոք, տարիներ շարունակ մտածել եք, թե ով պիտի լինի տնօրենը, փոխտնօրենը, ում և ոնց դարձնենք ուսուցիչ, ում և ոնց պահակ կամ ջեռուցում ապահովող, էս դարձել էր թիվ մեկ մոտեցումը դպրոցներում: Մենք էս մոտեցումից հրաժարվելու ենք, էս մոտեցումը փակուղի տանող մոտեցում է»,- խորհրդակցության մեկնարկին տնօրեններին է դիմել մարզպետը։ Մարզի մի  քանի դպրոցների նկատմամբ հարուցված քրեական գործերը ևս հանրակրթության ոլորտում տիրող մթնոլորտի հետևանք են, որոնց անդրադառնալով՝  մարզպետը նաև շեշտեց, որ իրենք շարունակելու են չխառնվել դպրոցներում կադրերի ընտրության  գործընթացներին: Խորհրդակցության հնչած դիտողություններից ու կարծիքներից հետո անցում կատարվեց այս տարվա փոփոխություններին: Դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներ ու բանաձևեր են կիրառվելու 2020 թվականի հունվարի 1-ից, իսկ դրանց ծանոթանալ պետք է այսօրվանից: «Նոր բանաձևով՝ ֆինանսական մեծ արտոնություններ են տրվում դպրոցներին, հաշվարկները բավականին բարդ են լինելու՝ հօգուտ  դպրոցների»,- փոփոխությունների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ  Լիպարիտ Մարտիրոսյանը։ Փոփոխություններ են լինելու կոնկրետ Շիրակի մարզի դպրոցների ջեռուցման նպատակով ֆինանսավորման մեջ: Հաշվի  է առնվել նաև այն, որ մարզի 164 դպրոցներից 18-ը ջեռուցվում է հեղուկ վառելիքով:

«Հայաստանում ջեռուցման ծախսերը հաշվարկվում են նույն կերպ, սակայն մեր առաջարկներից հետո Շիրակի մարզում դպրոցների ծախսերն առանձնահատուկ հաշվարկներով կկատարվեն, որովհետև ունենք հեղուկ վառելիքով ու հոսանքով ջեռուցվող դպրոցներ, նաև հաշվի է առնվել մարզի երկարատև ձմռան հանգամանքը»,- պարզաբանել է Լիպարիտ Մարտիրոսյանը։

Մարզի դպրոցների համար համընդհանուր ներառականության անցնելու գործընթացը ևս ֆինանսավորման կարգն ու հաշվարկն է փոխել։

«Էն ճանապարհածախսի 200 դրամները էլ չկան, սննդի գումարը մոտ 790 դրամ չկա, սրանք դուրս են գալիս: Եթե երեխան տեղափոխման խնդիր ունի դուք իրեն ձեր  դպրոցի որոշմամբ տրամադրում եք որոշակի գումար, եթե  երեխան ձեր դպրոցի կողքի շենքում է ապրում և իրեն գումար պետք չէ տեղափոխման համար, դուք  գումար չեք տրամադրում»,- նոր կարգն է ներկայացրել Շիրակի մարզպետարանի կրթության  բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։

Խորհրդակցության վերջում եկավ տնօրենների համար ամենասպասված լուրը հայտնելու պահը: Խոսքը ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին էր: Հետաքրքրվեցին՝ արդյոք ֆինանսական հաշվարկներն արդեն կատարված են։

«Բոլորիդ նախահաշիվներում մենք արդեն հաշվարկները կատարել ենք, 10 տոկոսի չափով հաշվարկները կատարված ներկայացված է Ֆինանսների նախարարություն, և գումարները 10 տոկոսից էլ շատ կավելանան: Մարզի մանկավարժների միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ, սա բոլոր մարզերի միջին աշխատավարձների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է»,- տեղեկացրել է Լիպարիտ Մարտիրոսյանը։

Ոստիկանության տարածաշրջանների անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժինների տեսուչներն էլ վերջում Շիրակի մարզի դատախազից հանձնարարականներ ստացան՝ հետևողական աշխատանք տանել ռիսկային խմբերի աշակերտների հետ, իսկ դպրոցների տնօրենները պետք է հետևեն բոլոր բացակայություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

12:18 23.11.2024

«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. Մեսսի

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

12:09 23.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:   ...

SHANTNEWS

12:00 23.11.2024

SHANTNEWS

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

11:55 23.11.2024

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

11:48 23.11.2024

Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...

BACK_TO_TOP