Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու-Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի ԳԽ 72-րդ նստաշրջանին, հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման վերաբերյալ: Ռոհանին նշել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնագրից, ապա Իրանը իրեն իրավունք կվերապահի շարունակել միջուկային հարստացման ծրագիրը և այն օգտագործել ատոմակայանի կարիքների համար՝ խաղաղ նպատակներով: Միաժամանակ Ռոհանին շեշտել է, որ ԱՄՆ նախագահի քայլերը այդ երկիրը հեռացնում են միջազգային հանրության խաղաղասիրական ձգտումներից, քանի որ եվրոպական պետությունները կողմ են արտահայտվել Իրանի հետ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պահպանմանը: