Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին

18:44 29.08.2019

Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը:
Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները աշակերտները ծանրաբեռնում են գրենական պիտույքներով ու տարբեր քաշի տետրերով: Մանկավարժները նաև մեկ դիտարկում էլ ունեն, պայուսակները միայն պարունակությունից չէ, որ ծանրանում են: Երբեմն ծնողները սխալ պայուսակ են ընտրում՝ ծանր:
Նոր ուսումնական տարում 1-9-րդ դասարանների 18 անուն դասագիրք է դարձել երկհատոր, մնացածը հին հրատարակության են, այդ թվում` նորագույն պատմությունը, որի դեպքում բովանդակային խնդիրներ կան լուծելու: Հին դասագրքերը, որպես անհրաժեշտություն, թարմացվում են 4 տարին մեկ։
Բացի 1-4-րդ դասարանների, մյուսների ու յուրաքանչյուր անուն դասագրքի համար աշակերտը վճարում է: Ամեն գրքի համար սահմանված վճարը սկսվում է 300 դրամից, առավելագույնը 550 դրամ է։
Զեղչերից ու արտոնություններից օգտվող աշակերտների ցանկը, հաշվի առնելով սոցիալական կարգավիճակը, ևս կպահպանվի: Գյումրիի բոլոր դպրոցներում դասագրքերի բաշխումն արդեն ավարտվել է, պահանջված խմբաքանակի սահմաններում գրքերի պակաս դպրոցները չունեն: Իսկ այն դասագրքերը, որոնք փոխարինվել են երկհատորով, կմնան գրադարանների պահոցներում, մինչ նախարարությունը որոշի` ինչ անել դրանք:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP