Մեծահարուստ Դրամփյանների գերդաստանի շենքը պահպանման կարիք ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մեծահարուստ Դրամփյանների գերդաստանի շենքը պահպանման կարիք ունի

19:18 30.07.2019

Կումայրի պատմական միջուկի եզակի կառույցներից է Գորկու 30 հասցեի շենքը: Ալեքպոլցի մեծահարուստ Դրամփյանների հարստություն համարվող շենքի նկուղային հատվածում էր Գյումրի ռեստորանը: Ժամանակին մարդաշատ ու հայտնի երգիչների հավաքատեղին իր քաղաքային կոլորիտով ՝ քարե կամարաձև պատերով, մնացել է շատերի հիշողություններում: Այստեղ է գտնվում է նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի որմնաքանդակը: Ռեստորանային հատվածի սեփականատերը ռեստորանի արտադրության վարիչն է եղել: Հրաչյա Խալաթյանը տարածքը գնել է 1990 թվականին: Այս տարիների ընթացքում, սակայն, պահպանության ուղղությամբ ոչինչ չի կարողացել անել:
30 տարի անց սեփականատերը որոշել է, որ 408 մ մակերեսով տարածքը վաճառելու է: Երկար ժամանակ է՝ գնորդ է փնտրում, բայց հետաքրքրվողներ չկան: Ձեռքից ձեռք անցնելու ընթացքում, թե ինչքան է սպասելու պատմական շենքը վերակառուցման, հայտնի չէ: Շենքն օր օրի քանդվում է։ Տանիքն ամբողջությամբ քայքայված է ու բաց, որտեղից անձրևաջրերը լցվում են իր տարածք:
 

Առանց տանիքի երկրորդ հարկն էլ պարզեցինք՝ ուրիշ սեփականատեր ունի: 2006 թվականին այն աճուրդով գնել է Երևանի բնակիչ Սվետլանա Վերդոյանը: Նրա հետ կապ հաստատել չստացվեց, փոխարենը գտանք Վերդոյանի լիազորված անձին՝ փաստաբան Արման Ապիտոնյանին: Նա էլ պնդեց, որ ունեն շենքի վերականգնման նախագիծ, բայց չեն տալիս շինթույլտվություն։

«Մի քանի տարի է՝ դիմում ենք Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությանը, տարածքային կառավարման նախարարություն, փոխվարչապետին, բոլորն էլ ասել են, որ մեր փաստաթղթերը սահմանված կարգով ուղարկվել են Գյումրու քաղաքապետարան: Հիմա մենք քաղաքապետարանին ասում ենք հարգելիներս, մեր փաստաթղթերը տվեք, ինչը որ անցել է բոլոր օղակներով, այդ փաստաթղթերը պիտի ցույց տանք շինարարին, բայց չեն տալիս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է շենքի սեփականատեր Սվետլանա Վերդոյանի փաստաբան՝ Արման Ապիտոնյանը:

Իսկ Գյումրու գլխավոր ճարտարապետն էլ վստահեցրեց, թե վերջերս են սեփականատիրոջ հետ խոսել ու հորդորել՝ տեր կանգնել շենքին և կատարել սեփականատիրոջ իր պարտականությունները:

«Պարտավորեցրել ենք, որպեսզի կատարեն աշխատանքներ վերակառուցման, կամ եթե չեն կարող իրականացնեն, օտարեն որևէ մեկին»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Իսկ շենքի սեփականատիրոջ ներկայացուցիչը շեշտում է, որ շենքն ուրիշին վաճառելու մտադրություն չունեն, բայց խնդիրներ ունեն քաղաքապետարանի հետ: Այն առնչվում է տարածքի գույքահարկի վճարումներին: Գործը հասել է մինչև դատարան: Քաղաքապետարանը պարտավորեցրել էր վճարել շենքի գույքահարկի պարտքը տույժ ու տուգանքի հետ միասին։ Դատարանի որոշումը եղել է հօգուտ սեփականատիրոջ։
«2 ամիս առաջ վերջացել է դատական գործընթացը մեր օգտին: Պարզվել է, որ այնտեղ գույքահարկի գանձման ենթակա գումար չկա, վթարային շենք է 4-րդ աստիճանի կադաստրային արժեքն էլ 0 է»,- ասել է փաստաբան Արման Ապիտոնյանը:

Շինթույլտվության սպասելիս սեփականատերը հասցրել է շենքի վերջին բնակչին դատարանի որոշումով վտարել: Երկու ամիս է՝ Աննա Առաքելյանը, բարեկամի տանն է ապրում: Սեփականատերն էլ Աննային գումար է տվել ընդամենը գույքը տարածքից տեղափոխելու համար: Թե հետո որտեղ է բնակվելու Աննա Առաքելյանը, պարզվեց՝ ոչ սեփականատիրոջը, ոչ էլ քաղաքապետարանին չի մտահոգում։ Իսկ Դրամփյանների գերդաստանի շենքի պատմությունն այսքանով չի ավարտվում: Միակ հատվածը, որը վերանորոգված է, սեփականատերը Գյումրիում  Իտալիայի պատվավոր հյուպատոսն է, որտեղ ցուցանակ կա «Գյումրու ընկերներ» հիմնադրամ անվանումով, իսկ գործունեության շրջանակն անհայտ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP