Գյումրեցի 3 տարեց կանանց հարկադրաբար վտարում են՝ առանց կեցության խնդիրի լուծման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրեցի 3 տարեց կանանց հարկադրաբար վտարում են՝ առանց կեցության խնդիրի լուծման

19:51 26.07.2019

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 տարեց բնակիչներին շենքն ազատելու 20 օրյա ժամկետ է տրվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տարեսկզբին Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի սեփականատիրոջ ու վթարայինում բնակվող 3 տարեց կանանց դատական գործն ավարտվեց վտարման վճռով, որն անփոփոխ մնաց երեք բնակիչների տարբեր ատյաններում բողոքներ ներկայացնելուց հետո: Հիմա նրանց առջև ժամկետ է դրվել շենքից դուրս գալու համար:

Ամեն օր քարաթափումների, փլուզումների ենթարկվող շենքի 3 բնակիչները նորից նույնն են պնդում, ինչ 30 տարի ՝ շենքից դուրս չեն գա, մինչև իրենց բնակության հարցը իրենց ուզածով չլուծվի։

Ի տարբերություն նախկին բնակիչների՝ նրանք այս ընթացքում հրաժարվել են առաջարկված բոլոր տարբերակներից: Վերջինը սոցիալական բնակարաններն էին: Հետո փոշմանել էին, բայց արդեն քաղաքապետարանն էր մերժել: Այժմ էլ հետևյալ պատասխանն են տալիս՝ 3 բնակչի նկատմամբ որևէ պարտավորություն չունեն:

«Քաղաքապետարանը ոչ մի պարտավորություն էլ չունի։Քաղաքի բնակիչներն ամենքը ունեն իրենց շահերը, քաղաքապետարանը պարտավոր չէ բոլորին ապահովել բնակարանով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Փլուզվող, քանդման ենթակա շենքի բնակչի շահերը պաշտպանելու պարտավորություն, ըստ ճարտարապետի, քաղաքապետարանը չունի, Շիրակի մարզպետարանն էլ հարցի լուծման ուղղությամբ, պարզվեց, ասելիք չունի: Իսկ պարտավորությունը, ըստ էության, սեփականատիրոջն է:

Ենոք Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում, որպես շենքի սեփականատեր ասում է՝ բնակիչներին տնով ապահովելու խնդիրն իրենը չէ:

Բնակարաններով ապահովելու հարցը չի լուծվում, բայց դատական վճիռը հօգուտ սեփականատիրոջ կայացված է: Վերջինս էլ թերանում է իր պարտավորություններում, խոսքը շենքի ապամոնտաժման մասին է: Տարիներ շարունակ Ենոք Սարգսյանն էլ շարունակում է իր  պատճառաբանությունը բերել, որ բնակիչներն են խանգարում 4-րդ աստիճանի վթարայինը քանդելու գործին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP