23:01 15.07.2019
Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում անասունների անկման դեպքեր են գրանցվել: 10 օրում գյուղի 4 տնտեսության 11 հորթերն են սատկել: Առայժմ միայն հորթերի շրջանում են անկումները։
Գյուղի վնաս կրած տնտեսություններից մեկը Միլիքյաններինն է։ Նրանց անասնագոմում եղած հորթերից 7-ն արդեն սատկել են: Առանց թաղելու, հողաշերտով ծածկելու, սատկած կենդանիներին տեղափոխել են անասնագոմից հեռու, որով հիվանդության տարածումը չի կանխվի: Առանձնացված, հատուկ տարածք գյուղում չունեն ու անվերահսկելի պայմաններում նաև մյուս տնտեսություններն են վերացրել սատկած հորթերին:
Անի խոշորացված համայնքի անասնաբույժի խոսքերով՝ այս դեպքում հիվանդության տարածման վտանգից չեն խուսափի, բայց և այլ տարբերակ չունեն:
Վարակը շարունակվել է տարածվել երկու շաբաթում: Կենդանիները հրաժարվել են կերից, արոտ գնալ չեն կարողացել և մեկ օր անց իրար հետևից սատկել են։ Անասնագոմում պահվող հորթերից մեկի մոտ նույն նախանշաններն էին:
Ավետիք Մելիքյանը, լինելով փորձառու անասնապահ, նաև գյուղացիների խորհուրդներն է լսել, թե ինչպես ու ինչ դեղորայքով կարելի է բուժել հիվանդ անասուններին, բայց դա էլ օգուտ չի տվել: Ներարկված 11 հորթերից 7-ը սատկել են:
Այլ դեղամիջոցներով բուժումներ արել են նաև հարևան տնտեսությունները, որտեղ մեկ-երկու գլուխ անասուն է սատկել: Կերն է եղել պատճառը, թե ինչ-որ հիվանդության վարակ կա, գյուղացիները կասկածում են, իսկ համայնքի անասնաբույժը համոզված է, որ անասունների մոտ խշխշան պալար հիվանդությունն է:
Գյուղի անասնաբույժի վստահեցումները, թե անասունները սատկում են խշխշան պալարից, չի հաստատում Սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կառույցի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը: Նա 3 օր առաջ էլ գյուղում է եղել, բայց սատկած կենդանիներին լաբորատոր փորձաքննության չի տարել:
Նրա խոսքերով` մինչև տեղյակ են պահել, կենդանու միսը նեխել է: Տեղում հիվանդ հորթերից մեկին զննելուց ու ջերմությունը չափելուց հետո, դարձյալ վստահ չէր, որ խոշոր եղջերավորների մոտ խշխշուկ վիրուսային հիվանդությունն է:
Իսկ եթե անգամ խշխշան պալար հիվանդությունն է, ապա դրա դեմ կա պատվաստանյութև պետական պատվերով ամբողջ անասնագլխաքանակը պատվաստվում է: Իսկ այդ միջոցառումները պետք է անասանբույժը արած լիներ դեռ մայիս ամսին:
Անասնաբույժի խոսքերով՝ պատվաստանյութն այս տարի չեն ստացել։ Իսկ պատճառներն ու թե ինչ հիվանդությունից են անասունները սատկում, հստակ պատասխան գյուղացիները կունենան մեկ շաբաթից: Լաբորատոր փորձաքննությունն անցկացնելու են մայրաքաղաքում։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:42 23.11.2024
Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուցՈւկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...
19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...