19:30 02.07.2019
Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև 0 աստիճան։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 10 գյուղերից 6-ում ցրտահարության դեպք է գրանցվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են համայնքների ղեկավարները։
Բավրա, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար, Սարագյուղ, Սիզավետ գյուղերում ցրտահարության պատճառով վնասվել են կարտոֆիլի ու հնդկացորենի ցանքատարածությունները։ Ամենաշատ ցրտահարված ցանքատարածությունները Սարագյուղ և Բավրա գյուղերում են: Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ 2 հեկտարից ավելի հնդկացորենի ցանքատարածությունն ամբողջովին վնասվել է։
«Ամբողջությամբ վնասված հնդկացորենը հնարավոր չէ վերականգնվի, վնասվել է նաև կարտոֆիլի բերքը, այս պահին ուսումնասիրում ենք, դեռ վերջնական տվյալներ չենք կարող հաղորդել»,- այս մասին ասել է Բավրայի վարչական ղեկավարը։
Սարագյուղը, որը խոշորացված համայնքի վերջին գյուղն է, ցածր ջերմաստիճանի հետևանքով ամենաշատ վնասը կրել են կարտոֆիլի ցանքատարածությունները։
«5 հեկտարից ավելի բերքը ցրտահարվել է, տերևները խեղճացել են, դրանք վերականգնվելու համար 2 օր է պետք, երբ ջերմաստիճանը բարձրանա, նոր հասկանանք` բույսը ինչպես է շարունակում իր աճը, բայց ամեն դեպքում նախատեսած բերքը հաստատ չենք ստանալու, հնարավոր է շատ քիչ մաս վերականգնվի, հնարավոր է` ընդհանրապես չվերականգնվի։ Այս 5 հա-ն էլ 50 տնտեսությունների ցանքատարածություններ են»,- ասել է Սարագյուղի վարչական ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։
Նշենք, որ այս պահին Աշոցքի տարածաշրջանում ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան ցրտի։ Համայնքների վարչական ղեկավարները դեռ շրջում են ցանքատարածություններով, գույքագրում հասցված վնասների չափերը, որոնք ներկայացնելու են Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր։ Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։
21:40 23.11.2024
Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի21:32 23.11.2024
Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...
21:24 23.11.2024
Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարանԱյս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:18 23.11.2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ իրանցի ուսանողների ծեծի ու կալանավորման կապակցությամբՌուսաստանի Կազան քաղաքում Կազանի դաշնային համալսարանում սովորող Իրանի երկու քաղաքացիներ իրավապահների կողմից «անմարդկային ծեծի» ենթարկվելուց հետո բերման են ենթարկվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքում Իրանի հյուպատոսությանը: Միջադեպը տեղի է ունեցել իրանցի ուսանողների համար վիզաների երկարաձգման ժամանակ։ Ուսանողների միջև ծեծկռտուք է սկսվել, միջադեպը հարթելու համար ոստիկանություն է կանչվել։ Սակայն իրավապահների ներկայությունը միայն վատթարացրել է իրավիճակը, […] ...
21:10 23.11.2024
Բնակելի ավաններ կկառուցվեն Կոտայքում և Գյումրիում. ՀՀՀ ներկայացուցիչը «Հեռուստամարաթոն» 2024-ի մասինՆոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը` աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը։ Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, և Հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24թթ. ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 […] ...
21:00 23.11.2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՆոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
20:52 23.11.2024
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...