Դասագրքերը վերացնում են աշակերտների ինքնուրույն մտածելու կարողությունը. Հերմինե Անտոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Դասագրքերը վերացնում են աշակերտների ինքնուրույն մտածելու կարողությունը. Հերմինե Անտոնյան

15:00 13.11.2017

Ինչպես հայտնի է, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը:

Ըստ օմբուդսմենի՝ «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ անվճար դասագիրք են ստանում միայն 1-4-րդ դասարանների աշակերտները, այնինչ Մայր օրենքի 38-րդ հոդվածում գրված է, որ պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն: Այս և այլ խնդիրների մասին էլ մասնագետներն այսօր խոսել են մամուլի ակումբերից մեկում: Բանախոսները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանը և Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտությունների համակարգող Ավետիք Մեջլումյանը, կարծում են, որ բացի դասագրքերի վարձավճարի խնդրից, կան այլ հարցեր ևս, որոնց անդրադառնալ է պետք: Որպես օրինակ՝ մասնագետները նշում են ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի բովանդակության և այլ նմանատիպ խնդիրներ: Ըստ նրանց՝ ուշադրություն պետք է դարձնել դասագրքերի որակին և առաջարկել այլընտրանքային կրթություն: 

Հերմինե Անտոնյանի կարծիքով՝ աշակերտներին ուսուցանելու լավագույն միջոցը մեդիակրթությունն է: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին մտածել և զարգացնել ինքնուրույն մտածելու կարողությունը, իսկ դասագրքերի պարագայում հակառակն է՝ ուսուցիչն ուղղորդում է աշակերտին ստանդարտ ճանապարհով, իր իմացածով և այդպես վերանում է ստեղծականությունը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

17:18 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը չի բացառում Թրամփի օրոք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ​​վարչակազմը կարող է գործնականում իրականացնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախագիծը, քանի որ այնտեղ նրանց ներկայությունը խանգարում է հենց ԱՄՆ-ին։ «Իրականում 800 զինվորների ներկայությունը Սիրիայում մեծ օգուտ չի բերում ԱՄՆ-ին, ընդհակառակը, նրանց ներկայությունը տարածաշրջանում միայն խանգարում է ամերիկյան ռազմական գործողություններին: Ամերիկացի զինվորները Սիրիայում և Իրաքում […] ...

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

17:08 23.11.2024

Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։ Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց […] ...

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

16:56 23.11.2024

ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

16:51 23.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Սան Թերեզ և Քաֆաաթ թաղամասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բնակելի բազմահարկ շենքերը խոցվել են իսրայելական ինքնաթիռների կողմից, տեսանելի են ծխի սյուներ։ Շաբաթ առավոտյան իսրայելական ինքնաթիռները հարվածներ էին հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող Բաստա թաղամասին: Հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, վիրավորվել՝ ավելի […] ...

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

BACK_TO_TOP