Համընդհանուր ներառական կրթության համակարգը թերություններով ու առանց շտկումների 3 ամիս անց կմտնի Շիրակի մարզի բոլոր դպրոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Համընդհանուր ներառական կրթության համակարգը թերություններով ու առանց շտկումների 3 ամիս անց կմտնի Շիրակի մարզի բոլոր դպրոցներ

00:32 30.05.2019

Արդյո՞ք Շիրակի մարզի դպրոցներում կան բավարար պայմաններ, որոնք թույլ կտան նոր ուսումնական տարում անցնել համընդհանուր ներառական կրթության: Խնդիրը կրթության ոլորտի պատասխանատուները վաղուց են ուսումնասիրել և առաջին անգամ չէ, որ բարձրացնում են այն հարցերը, որոնք համակարգային լուծում են պահանջում:

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներառական կրթության բացերի ու թերությունների մասին են։ «Հայկական Կարիտասի» աջակցությամբ պետական մանկավարժական համալսարանի համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնի փորձագետների ուսումնասիրություններ են անցկացրել, հանրապետության այն երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ  բոլոր դպրոցներում ներդրվել է ներառական կրթությունը:

Կրթությունը  բոլորինն է ու հավասար իրավունքներով: Այս մոտեցմամբ հանրապետության երեք մարզերում անցել են համընդհանուր ներառական կրթության:

Հայաստանի պետական մանկավարժական համալասարանի համայնքային ներառական և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնի փորձագետները ուսումնասիրել են, թե արդյոք ստեղծված են այն պայմաններն ու հնարավորությունները, որոնք հարկավոր են  կրթություն ստանալու սահամանափակ կարողություններով երեխաներին հանրակրթական դպրոցներում:

Արդյունքները փորձագետներին չեն գոհացրել, իսկ խնդիրները գրեթե նույնն են բոլորի մոտ: Սահմանափակ կարողություններով  երեխաները մշտապես բախվել են շենքային պայմանների անհարմարություններին , բայց այժմ, երբ  բոլոր դպրոցների համար համընդհանուր է դառնում ներառականի բաղադրիչը, բախվում են մասնագետների պակասի խնդրին:

Բացի դրանից՝ ներառական կրթական համակարգի անցումը կատարվել է առանց ուսումնաօժանդակ հայալեզու ծրագրի, նշում են փորձագետները, ուսումնական ձեռնարկներ էլ չկան:

Փորձագետներն աշխատել են նաև ծնողների հետ, որոնց շրջանում իրազեկվածության պակաս կա: Ըստ փորձագետների՝ ներառական համակարգը վերանայումների անհրաժեշտություն ունի, այն վերաբերում է ոչ միայն կրթական ծրագրերին, այլև ֆինանսական ուղղվածությանը: Մի քանի դպրոցներում ներառական կրթության ներդրումից մինչև հիմա թերությունների մասին մասնագետները մտահոգություններ հայտնել են, բայց առանց շտկումների երեք ամիս անց այս համակարգը կմտնի Շիրակի մարզի բոլոր դպրոցներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

21:40 23.11.2024

Վարշավայի քաղաքապետը դարձել է Լեհաստանի նախագահի թեկնածու

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թրզասկովսկին հաղթել է ներքին կուսակցական ընտրություններում և այդպիսով առաջադրվել Լեհաստանում որպես նախագահի թեկնածու իշխող կոալիցիայից, որը գլխավորում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, հաղորդում է Politico-ն: Թրզասկովսկին ստացել է ձայների 74,75%-ը, իսկ նրա մրցակիցը՝ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ 25,25%-ը։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը տեղի են ունեցել ներկուսակցական ընտրություններ, որոնց արդյունքները հրապարակվել են շաբաթ օրը։ […] ...

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

21:32 23.11.2024

Ռուսաստանը արգելել է որդեգրումն այն երկրներում, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թույլ են տալիս սեռափոխություն։ Փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքում։ Դրանք լրացնում են այն անձանց ցանկը, ովքեր չեն կարող դառնալ Ռուսաստանի Դաշնությունից երեխաների որդեգրող ծնողներ կամ խնամակալներ: Սահմանափակումը կտարածվի այն պետությունների քաղաքացիների վրա, որտեղ «սեռափոխությունը թույլատրվում […] ...

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

21:24 23.11.2024

Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ․ քաղաքապետարան

Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից: Այս տարածքներում այժմ ձևավորել ենք այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ ու ճեմուղիներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Այս տարվա ընթացքում Ավան վարչական շրջանում հիմնանորոգվել են 10 բակային տարածքներ և կառուցվել 5 նոր ֆուտբոլի դաշտ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP