Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն է` արյան մեջ շաքարի մակարդակը որոշող ստրիպներ չեն ստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն է` արյան մեջ շաքարի մակարդակը որոշող ստրիպներ չեն ստանում

19:20 30.04.2019

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն  է` արյան մեջ շաքարի մակարդակը  որոշող տեսաերիզներ կամ այլ կերպ ասած` ստրիպներ չեն ստանում։ Խնդիրը հանրապետության բոլոր հիվանդանոցներում է առկա: Ոչ թե հիվանդություն, այլ շաքարային դիաբետը կենսակերպ դարձրած երեխաներն էլ գիտեն, որ դեղորայքի ընդունումից և սննդակարգը կազմելուց առաջ նախ` չափում են արյան մեջ շաքարի մակարդակը։

Իսկ դա որոշում են այս ստրիպի միջոցով, այսինքն` այն հիվանդի առողջության կարգավորման առաջնային ու անփոխարինելի սարքն է և հիվանդության բարդությունից է կախված, թե ստրիպների չափաքանակը որքանով է բավարարում հիվանդներին։ Իսկ ստրիպների բացակայությունը լուրջ խնդիր կարող է դառնալ այն երեխաների համար, ովքեր ամեն օր առնվազն 5 անգամ չափում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Սա  այն կարևոր միջոցն է, որով տնային պայմաններում ինքնուրույն վերահսկվում է դիաբետի ընթացքը:

Երկրորդ ամիսն է, ինչ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը չի ստացել անհրաժեշտ  քանակության սարքեր: Հիվանդանոցի էնդոկրինոլոգը SHNATNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ստրիպների առաջին խմբաքանակին, իսկ երկրորդն ուշանում է, որին սպասում է շաքարային դիաբետով հիվանդ 40 երեխա:

Ուշացման կամ մատակարարման ձգձգումների պատճառներին է անդրադարձել առողջապահության նախարարության դեղորայքային վարչության պատասխանատուն:

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Հարությունյանը ստրիպների հատկացումների ուշացման պատճառը դեղորայքների ու այլ սարքերի ձեռք բերման մրցույթում շահած ընկերությունների հետ ունեցած խնդիրներն են: Մրցույթը տեղի է ունեցել տարեսկզբին, բայց չի հաջողվում մինչև հիմա պայմանագիր կնքել։

Երկու մատակարարների միջև վեճն էլ, պարզվում է, հարթելու է ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ ֆինանսների նախարարության համապատասխան հանձնաժողովը: Նախարարությունում բողոքը քննող նորանշանակ մարմինն էլ դեռ ուսումնասիրում է մրցույթի արդյունքներից դժգոհ ընկերության  բողոքը: Երկու ամսում չեն կարողացել խնդիրը կարգավորել: Դրանից տուժել են շաքարային դիաբետով երեխաները: Ստրիպները, որոնք հիվանդանոցից ստանում են անվճար, դեղատներից գնում են:
Առողջապահության նախարարությունը սպասում է ֆինանսների նախարարության բողոքը քննող մարմնի որոշմանը, որը վստահ են, որ չի ուշանա, իսկ հիվանդանոցներին մայիսի կեսերին նոր միայն կհասնի ստրիպների խմբաքանակը: Առողջապահության նախարարության պատասխանատուն նաև շեշտեց, որ  երեխաներին կհատկացնեն նաև անցած ամիսներին չտրամադրած  ստրիպների քանակությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

23:00 23.11.2024

Ներքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը կարող է գլխավորել գյուղատնտեսության նախարարությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Գյուղատնտեսության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել ներքին քաղաքականության իր նախկին խորհրդական Բրուկ Ռոլինսին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ռոլինսը գլխավորում է Թրամփի կողմնակից «Ամերիկայի առաջին քաղաքականության ինստիտուտ» կազմակերպությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, նորընտիր նախագահը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում դիտարկել էր 52-ամյա Ռոլինսին, սակայն ի […] ...

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

22:50 23.11.2024

Ռեալը գտել է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մբապեին կամ Վինիսիուսին

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում են El Gol Digital-ը, փոխանցում է armsport.am-ը։ «Արքայական» ակումբը 26-ամյա հարձակվողին դիտարկում է որպես բրազիլացի Վինիսիուս Ժունիորի կամ ֆրանսիացի Կիլիան Մբապեի հավանական փոխարինող։ Նշվում է, որ ակումբում ծայրահեղ դժգոհ են Մբապեի ցուցադրած խաղից։ Ինչ վերաբերում է «Սպորտինգին», ապա լիսաբոնյան ակումբը […] ...

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

22:40 23.11.2024

Հնդկական NTPC Green Energy-ն IPO-ում ներգրավել է 1,2 միլիարդ դոլար

NTPC Green Energy Ltd.-ն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնդկական NTPC պետական ընկերության ստորաբաժանումը, ավարտել է 1,2 միլիարդ դոլարի IPO-ի շրջանակներում իր բաժնետոմսերի գնման հայտերի հավաքագրումը, հայտնում է Bloomberg-ը։ Պատվերների գիրքն ամբողջությամբ ստորագրվել է վերջին օրը։ NTPC Green Energy-ն, Goldman Sachs Group-ի, Capital Group-ի և T. Rowe Price Group-ի մասնակցությամբ, հավաքել է մոտ 469 միլիոն դոլար՝ խարսխային […] ...

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

BACK_TO_TOP