Մարմաշենի եկեղեցական համալիրում քարաթափումները կանխելու տարբերակը դրենաժային ցանցի կառուցումն է․ Տիգրան Գալստյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մարմաշենի եկեղեցական համալիրում քարաթափումները կանխելու տարբերակը դրենաժային ցանցի կառուցումն է․ Տիգրան Գալստյան

19:20 16.04.2019

Ե՞րբ ու ի՞նչ ուսումնասիրություններ կսկսվեն Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում, որտեղ  քարաթափումները մշտական են, իսկ եկեղեցու պահպանությունը`վտանգված:

Խնդիրը նոր չէ, իսկ  ուսումնասիրություններ, եկեղեցում և հարակից տարածքում եղել են 2015 թվականին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Պահլավունի իշխանների տոհմի եկեղեցին գերխոնավացած վիճակում է գրունտային ջրերի բարձր մակարդակի՞, սողանքային գոտո՞ւ, թե՞ տարածքում եղած այգու պատճառով:

Ո՞րն է իրական պատճառը. սա մշտապես դարձել է մասնագետների անհամաձայնությունների, անգամ վեճերի թեմա:

Մարմաշենի վանական համալիրում օրինաչափորեն գարնանն են քարաթափումներն ակտիվանում, վանքն ավելի է խոնավանում:

Վերջին տարիներին անգամ նկատվել են գերխոնավացման երևույթներ, դրանք հասել են մինչև վանական համալիրի գմբեթներին։ Դրա հետևանքն են նաև եկեղեցու պատերին խորացող ճաքերը: Վանքի հոգևոր հովիվը եկեղեցու պահպանության, ռեստավրացիոն ուղղությամբ  քայլեր ձեռնարկելը հրատապ է համարում։

Դեռ անցած տարվա սեպտեմբերին փոխվարչապետը SHANTNEWS.am-ի հետ այս թեմայի շուրջ խոսելիս հայտնել էր, որ  մասնագիտական խումբ կստեղծվի համալիրում ուսումնասիրություններ կատարելու համար, որոնք նախատեսված էին ավարտել 2018-ի վերջին։ Դրանք, սակայն, անցած տարի չմեկնարկեցին, իսկ մեկնարկի նոր ժամկետներ հստակ չի նշում մշակույթի փոխնախարարը: Տիգրան Գալստյանը դրա փոխարեն ներկայացնում է, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել դեռևս 2015-ին ու ինչ եզրակացություն կա, համաձայն որի` խոնավացման պատճառը տարածքի մրգատու այգին է։

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետների երկու տարի առաջվա ուսումնասիրություններում բացառում էին այգու ազդեցության գործոնը` ասելով թե տարածքն ավելի շատ մթնոլորտային տեղումների պատճառով է խոնավանում։ Որպես ապացույց ներկայացրել են 1890-ականների լուսանկարները, որում պարզ երևում է, որ այգին չկա, բայց եկեղեցին էլի խոնավ է, այսինքն` տարածքն ավելի շատ խոնավանում է ոչ թե այգու, այլ սողանքային գոտու և գրունտային ջրերի մակարդակը բարձր լինելու պատճառով։ Մեկ այլ պատճառ է 2011 թվականին վանքից 100 մետր հեռավորության վրա կառուցված ՀԷԿ-ը` արհեստական լճակով:

ՀԷԿ-ի հնարավոր գործոնը եկեղեցու գերխոնավացման վրա ևս ուսումնասիրվել է: Բնապահպաններն այս մասին բարձրաձայնել են 4 տարի առաջ, որին և ընթացք չի տրվել։ Մշակույթի նախարարի տեղակալն էլ որպես հետևանքները վերացնելու տարբերակ ասում է, որ կա արդեն մշակված տարբերակ` դրենաժային համակարգ կառուցելը:

Դրենաժային ցանց կառուցելու նախագիծ-նախահաշիվն այժմ փոփոխության է ենթակա, նաև կառավարությունը անցած տարվանից ուներ եկեղեցու վերականգման համար հաստատված բյուջե, որի գումարի չափը ևս կփոխվի։ Վերանայումները, ըստ փոխնախարարի, չեն փոխի այս տարի աշխատանքները սկսելու որոշումը։ Վանական համալիրի վերականգնումն ըստ էության  համալիր կառուցապատումներ է ենթադրում:

Խոսքը վերաբերում է դեպի եկեղեցի տանող ճանապարհին, որի երկարությունը 3 կմ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

22:32 23.11.2024

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ

Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի աճող ակտիվությամբ, որն այլևս չի սահմանափակվում միայն գիտական ​​գործունեությամբ, այլև, իբր, հետախուզություն է հավաքում տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը` Հալիֆաքսի անվտանգության ֆորումում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Չինաստանը մեր Արկտիկայում երկու ճանապարհով է մոտենում աշխատանքներին. առաջինը՝ տնտեսական ճնշման, տարածաշրջանի կարևոր և այլ ենթակառուցվածքներում […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

22:24 23.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է ՀԱՄԱՍ-ի պնդումները Գազայում պատանդի զոհվելու մասին

Իսրայելական զինվորականները դեռ չեն կարող հաստատել Գազայի հատվածում պատանդներից մեկի մահը, ինչպես պնդում է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր երեկոյան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբր երևում է, որ սպանվել է պատանդ, և այս փուլում մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել այն: Բանակի ներկայացուցիչները կապի […] ...

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

22:16 23.11.2024

Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը

Թբիլիսիում Հերոսների հրապարակում ընդդիմության բողոքի ակցիան, որտեղ քաղաքացիները փակել էին երթևեկությունը, ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց էր կազմակերպել՝ արգելափակելով Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակի երթևեկությունը։ Սա քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է, ներառյալ վերգետնյա անցումները և միացնող մի քանի թաղամասեր, ինչպես նաև ամբարտակը: Ոստիկանությունը չի […] ...

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

22:08 23.11.2024

Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 15-ի

Շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին։ Նախկինում հաղորդվում էր չորս զոհի մասին։ Վերջին տվյալներով՝ ևս 63 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակման էպիկենտրոնը գտնվել է […] ...

SHANTNEWS

22:00 23.11.2024

SHANTNEWS

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

21:50 23.11.2024

Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը։ Այժմ երեխա ունենալուց հրաժարվելը չի ​​կարող քարոզվել համացանցում, լրատվամիջոցներում, կինոյում և գովազդում։ Փոփոխություններ են արվում մի քանի օրենքներում, որոնք կարգավորում են այդ ոլորտները։ Արգելվում է նաև երեխաների շրջանում երեխաներ չունենալու գաղափարի տարածումը․ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն անչափահասներին նման տեղեկատվությունից պաշտպանելու համար: […] ...

BACK_TO_TOP