14:40 30.03.2019
Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը:
Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին առաջին պաշտոնական բանակցություններն անցկացրին, որոնց գլխավոր արդյունքը եղավ կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անմիջական երկխոսությունը:
Երեկ Bristol հյուրանոցում, որտեղ իջևանում են թագավորական ընտանիքների անդամներ, նախագահներ և կոմպոզիտորներ, երկու երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ապա երկու երկրների ղեկավարներն անցան դեմ առ դեմ հանդիպման, իսկ երեք ժամ անց զրույցը կրկին ընդլայնված ձևաչափ ստացավ, կես ժամ անց այն ավարտվեց:
Փաշինյանը, մեքենա նստելիս, վստահեցրեց՝ հանդիպումը նորմալ է անցել: Ալիևը բանակցությունների մասին մեկնաբանություններից խուսափեց, կոչ արեց սպասել համանախագահների հայտարարությանը: Երկու ղեկավարները խոստումը պահեցին և մինչև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության հրապարակումն արդյունքների մասին մեկնաբանություն չարեցին:
Դուռ՝ դռանը
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Ավստրիա կատարած այցի շարունակությունն էին առանձին զրույցները երկրի ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելլենի և դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հատկանշական է, որ կանցլերի և նախագահի գրասենյակները դեմ դիմաց են. մի գրասենյակից մյուսը կարելի է հասնել 10 րոպեից էլ շուտ: Մինչ Ալիևը նախագահի հետ էր հանդիպում, համանախագահները հայտարարությունը հրապարակեցին:
Խաղաղ քայլերի կարևորությունը
Համանախագահների կարծիքով՝ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: «Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման, հակամարտության խաղաղ կարգավորման համար հետագա կոնկրետ և զգալի քայլերի ձեռնարկման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվեցին ԼՂ հակամարտության կարգավորման գծով մարդասիրական միջոցառումներ իրականացնել, հաստատեցին կրակի դադարեցման և անմիջական կապի մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտությունը:
«ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահն իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարներին կարգադրել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը»,- ասված է փաստաթղթում:
Ձևաչափը չի փոխվում
Ադրբեջանի նախագահը Վան դեր Բելլենի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է բանակցությունների արդյունքները: Նա կարևորել է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, ինչը նշանակում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Երևանի նախաձեռնությունը հավանություն և զարգացում չի ստացել, գրում է հոդվածագիրը:
«Բանակցային գործընթացը նաև պետք է ամրապնդվի հումանիտար քայլերով: Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները վարվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես եղել է երկար տարիներ: Բանակցային գործընթացին նոր ազդակ է հաղորդվել, մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ բանակցային ձևաչափի փոփոխություն կարող է լինել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է՝ Բաքուն համաձայնություն չի տվել: Ադրբեջանի ղեկավարը նշել է՝ իրենք վերադարձել են իրավիճակի, երբ պետք է շարունակել առարկայական բանակցությունները: ԱԳՆ ղեկավարներին հանձնարարություն է տրված, նրանք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհանդիպեն՝ բանակցային գործընթացը շարունակելու համար:
Ալիևը նաև շեշտել է, որ Վիենայում բանակցային գործընթացին նոր մեկնարկ է տրվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել բանակցությունները, սակայն նշել է, որ որևէ բեկում կամ առաջընթաց չի եղել:
«Կարևոր է, սակայն, այն, որ կողմերը սկսել են խոսել խնդիրների մասին»,- հայտարարել է Փաշինյանը:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ12:25 23.11.2024
Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբԿանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...
12:18 23.11.2024
«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. ՄեսսիԱմերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...
12:09 23.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ: ...
11:55 23.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարությունՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին։ 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային […] ...
11:48 23.11.2024
Այստեղ գտնվելը միշտ պատիվ է եղել. Գվարդիոլան մեկնաբանել է իր պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» հետՊեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը. նոր պայմանագիրը կգործի մինչև 2027 թվականը: «Մանչեսթեր Սիթին» ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է այստեղ: Մենք միասին շատ հրաշալի պահեր ենք ապրել: Ես առանձնահատուկ զգացմունքներ ունեմ այս ֆուտբոլային ակումբի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնում ևս երկու մրցաշրջան։ Շնորհակալություն բոլորին, […] ...