20:00 22.03.2019
Գյումրիի Սերգեյ Համբարձումյան 35 շենքը 30 տարի է, ինչ կենտրոնական գրադարանի անփոփոխ հասցեն է, գրադարանը այստեղ է տեղավորվել 1988-ից հետո: Այն քաղաքի պատմամշակութային` 19-րդ դարի վերջի կառույցներից մեկն է, եղել է մանկապարտեզ: Պատմական շենքի պատերին արտաքինից քարաթափումներ են, իսկ ներսում` հենց մուտքի մոտ, փայտե առաստաղն արդեն կախվել է բաց տանիքի պատճառով: Տեղումների ազդեցությունն էլ պարզ երևում է ներսում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Առաստաղի փլուզում սանհանգույցի հատվածում մեկ տարի առաջ է եղել: Բաց տանիքից ներս լցվող անձրևաջրերը, պարզվում է, գրքերը չեն վնասում, իսկ թե ինչպես են դրանք պաշտպանում տեղումներից, պարզվում է, միայն գրադարանավարներից է կախված:
30 հազար կտոր գրականության պահպանման համար հարմարություններ չկան, հարյուրավոր գրքերի տեղը պատուհանագոգերն ու հատակն են: Շենքը ջեռուցվում է գազի վառարանով:
Գրադարանի աշխատակիցները մեկ սենյակում համատեղում են մի քանի բաժնի աշխատանք: Պայմանների բարելավում գուցե խոստանա քաղաքապետարանի նոր նախագիծը, որը ոչ թե վերանորոգում, այլ տեղափոխման տարբերակ է նախատեսում: Կենտրոնական գրադարանը նպատակ կա տեղափոխել քաղաքապետարանի նկուղային հատված:
Ի՞նչ կարող է լինել նկուղում. այն, ինչ անօգտագործելի է կամ պահեստավորելու: Նույն պատկերն էր նաև քաղաքապետարանի նկուղում: Բայց տարածքը, ըստ նախագծողների, հարմար է նպատակային օգտագործելու համար: Համաձայն էսքիզի` 276 քառակուսի մետր տարածքում կենտրոնական գրադարանի 17 աշխատակիցներն ու 30 հազար կտորից ավելի գրականությունը կարող են տեղավորվել:
Գրադարանին 276 քառակուսի մետր է հասնելու, բայց նկուղի մակերեսը ավելին է՝ 1600 քառակուսի մետր է, նախագծա-նախահաշվային փաթեթով մի հատվածում կբացեն «Կումայրի» արգելոց-թանգարան ու կցուցադրեն պատմամշակութային հարուստ ժառանգությամբ քաղաքի 6000-ից ավելի նմուշները` սկսած բրոնզե դարից:
Այս նմուշները մեկ ամիս առաջ են բերվել քաղաքապետարանի նկուղ. դրանք համարակալված են, արգելոց-թանգարանի գրանցամատյանում ունեն իրենց անձնագրերը: Դեռ հազարավոր նմուշներ տեղափոխման ենթակա են: Պատմական ժառանգություն հանդիսացող իրերը երբևէ չեն ցուցադրվել:
Կառավարության համաֆինանսավորման հույսով գրված նախագիծն այս նկուղում միայն գրադարան, թանգարան հիմնելով չի սահմանափակվում: Մշակութային քաղաքում պատկերասրահի բացակայության հարցն են ուզում փակել: Նախագծով առաջարկվում է նկուղում մեկտեղել նաև պատկերասրահը:
Քաղաքապետարանի նկուղը կրթամշակութային կենտրոնի վերածելու գաղափարն արդեն ամբողջական նախագծով կա: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկելու ցանկությամբ այն ուղարկվել է կառավարություն: Եթե այն հաստատվի, համաֆինանսավորման հարաբերակցությունը 60-40-ով է: Գումարի 60 տոկոսի չափաբաժինը քաղաքի բյուջեից է լինելու:
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...
19:42 23.11.2024
Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուցՈւկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...
19:30 23.11.2024
Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառովԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...
19:22 23.11.2024
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։ ...