Աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ բնակիչների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+1.09 oC

Աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ բնակիչների

14:42 14.03.2019

Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out  կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը:
Պարզվել է՝ Մոնրեալի, Բեռլինի, Գլազգոյի, Փարիզի և Տոկիոյի բնակիչները ևս շատ են սիրում իրենց քաղաքները:
Մոսկվան հայտնվել է 36-րդ տեղում՝ զիջելով Շանհային և առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու Դաբիից, Հոնգկոնից, Բոստոնից, Ռիո դե Ժանյերոյից, Մարսելից և Բանգկոկից:

Տվյալները հավաքելիս հաշվի են առնվել տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, տրանսպորտային մատչելիությունը, հարմարավետությունը, ու ընդհանրապես երջանկության մակարդակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

10:44 29.11.2024

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5կմ երկարությամբ հատվածը։ Ճանապարհի մոտ 26կմ-ն արդեն իսկ ասֆալտապատ է. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Մոտ 1կմ ճանապարհահատվածում շինարարությունը շարունակվում է Ընթանում են նաեւ ճանապարհի կողնակների լրացման-հարթեցման, կահավորման աշխատանքները։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

10:37 29.11.2024

Թբիլիսիում ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցի ժամանակ ձերբակալվել է 43 մարդ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Ակցիայի ընթացքում իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:30 29.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու` 5-ական, մարմնական […] ...

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

10:22 29.11.2024

Վրաստանի խորհրդարանը փակ է այցելուների համար հանրահավաքների պատճառով

Վրաստանի խորհրդարանի ղեկավարությունը որոշել է սահմանել անվտանգության կարմիր մակարդակ և դրանով իսկ փակել Թբիլիսիի օրենսդիր շենքը այցելուների համար՝ հակակառավարական լայնածավալ ցույցերի պատճառով։ Այս մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Այսօր՝ նոյեմբերի 29-ից մինչև չեղարկումը խորհրդարանի շենքում սահմանվել է կարմիր մակարդակ, ոչ ոքի չի թույլատրվի մտնել խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

10:13 29.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․77 դրամ։   ...

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

10:00 29.11.2024

Ֆրանսիական ընդդիմությունը կրկին պահանջել է Մակրոնի հրաժարականը

Invictus France կուսակցությունը և նրա առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը բյուջետային ճգնաժամի ֆոնին հերթական անգամ կոչ են արել հրաժարական տալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանը։ «Բարնիեի կառավարությունն ապրում է իր վերջին րոպեները՝ Մակրոնը պետք է հեռանա՝ իմպիչմենտի կամ հրաժարականի միջոցով», – ասել է ձախ ընդդիմությունը ներկայացնող կուսակցությունը սոցիալական ցանցում։ Կուսակցության կոչին աջակցել […] ...

BACK_TO_TOP