Ռուսաստանի Հարավային զինվորական շրջանի ավելի քան 200 հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ տեղակայվել են 20 զորավարժարաններում` դաշտային զորավարժություններ անցկացնելու համար: Վարժանքներին ներգրավված է ամբողջ ռազմական շրջանը՝ Ռուսաստանի հարավը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմում ու Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաները, հայտնում է «Ռազմինֆո»-ն:
Դաշտային հավաքները կտևեն 1 ամիս, որի ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 մարտավարական պարապմունք՝ մարտական կրակի ուղեկցությամբ, առանձին 60 կրակային պատրաստության պարապմունք։
Վարժանքներին ներգրավվել է մոտ 3 հազար միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Իսկանդեր», «Բալ», «Բաստիոն» հրթիռային համալիրներ, «Տորնադո–Գ», «Սմերչ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա–Ս», «Ակացիա», «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ և անօդաչու թռչող սարքեր։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին ներգրավված են լինելու մոտ 10 հազար զինծառայողներ, կգործածվեն շուրջ 3 հազար հրթիռահրետանային, զինվորական և հատուկ տեխնիկա, այդ թվում` անօդաչու սարքեր: