Ադրբեջանի բանակը գիշերը սկսել է իր խոշոր, հարձակողական սցենարով զորավարժությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանի բանակը գիշերը սկսել է իր խոշոր, հարձակողական սցենարով զորավարժությունը

17:29 11.03.2019

Ադրբեջանի բանակը, դեռ լույսը չբացված, սկսել է իր այս տարվա առաջին խոշոր զորավարժությունը, որին ներգրավել է մոտ 10․000 զինծառայող։ 4 օր՝ մինչև մարտի 15-ը տևող զորավարժության ընթացքում ներգրավվելու է նաև մեծ ծավալի զինտեխնիկա․

  • 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ,
  • 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ,
  • 20 միավոր բանակային ու ճակատային ավիացիա, այդ թվում՝ ուղղաթիռներ։

Հայաստանի ՊՆ խոսնակն արդեն հայտնել է, որ սա Վիեննայի փաստաթղթի խախտում է․ Ադրբեջանը պարտավոր էր համապատասխան խողովակներով նախապես զգուշացնել սպասվող զորավարժության մասին։ Իսկ Արցախի նախագահի խոսնակը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում էլ Պաշտպանության բանակը բերվելու է մարտական պատրաստության համապատասխան աստիճանի։

https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/2004195443031688/?v=2004195443031688

Այս զորավարժությունն աչքի է ընկնում ներգրավվող բանակային անձնակազմի ավելի «համեստ» թվով։ Մինչ այս, ավելի մեծ թվեր էին հայտարարվել, որոնց հավաստիությունը կասկածելի էր։ Իսկ այս մեկն ավելի հավաստի է թվում։ Մինչ այս, հայտարարվել են այսպիսի թվեր․

Այս զորավարժությունները ադրբեջանական կողմը հաճախ օգտագործում է նաև քարոզչություն իրականացնելու կամ բանակցային գործընթացի վրա ճնշում բանեցնելու համար։ Այսպես, մարտի 11-ին մեկնարկելիք զորավարժությունն ունի հետևյալ սցենարային կետերը․

  • հարձակողական գործողության նախապատրաստում,
  • հարվածներ հակառակորդին մի քանի ուղղությամբ,
  • պաշտպանության ճեղքում և զորախմբերի ջախջախում,
  • պաշտպանության խորքում տեղակայված ռազմական ու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներ։

Այս ամենը, թեև չի հայտարարվում, բայց նախատեսվում է իրականացնել Արցախի պաշտպանությունը ճեղքելու համար։ Իսկ նախորդ նմանատիպ խոշոր զորավարժության ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերին, բացահայտ հայտարարվեց, որ զորավարժության սցենարը Արցախի բանակի պաշտպանության ճեղքումն է։

Այս զորավարժությունները, ի դեպ, անցկացվում են նաև միջազգային պարտավորությունների խախտումներով, քանի որ նմանատիպ մասշտաբի զորավարժություն անցկացնելիս ադրբեջանական կողմը պարտավոր է Վիեննայի փաստաթղթին միացած երկրներին, այդ թվում և Հայաստանին նախապես տեղեկացնել այդ մասին՝ լարումից խուսափելու համար։

Բայց այս պարագայում Բաքվի նպատակներից մեկը հենց լարում ստեղծելն է, քանի որ ադրբեջանական կողմը խոստանում է առաջիկա զորավարժության ընթացքում կիրառել նոր գնված սպառազինություն ու իրականացնել հրթիռային արձակումներ։ Ակնարկը, ենթադրաբար, վերաբերում է իսրայելական «Լորա» և բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրներին, որոնք նոր են գնվել ու արդեն ցուցադրվել են նախորդ խոշոր զորավարժությունների ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP