Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողները Ռուսաստանը և Իսրայելն են․ զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողները Ռուսաստանը և Իսրայելն են․ զեկույց

15:12 11.03.2019

Վերջին 4 տարիների արդյունքներով՝ Ադրբեջանը 23-րդ խոշորագույն զենք ներմուծողն է աշխարհում։ Նրան բաժին է հասնում զենքի բոլոր ներկրումների 1,3 տոկոսը, և սա մեծ թիվ է։ Նախորդ 4 տարիների նկատմամբ այս թիվն աճել է 15 տոկոսով։ Այս մասին հայտնի է դառնում SIPRI հետազոտական կենտրոնի զեկույցից։

Ադրբեջանի ներկրումները, ըստ այս զեկույցի, հիմնականում կատարվում են երկու երկրից՝ Ռուսաստանից և Իսրայելից, առաջատարների եռյակում է նաև Թուրքիան։ Նրանք Ադրբեջանի զենքի ներկրումներում ունեն հետևյալ մասնաբաժինները։

  • Ռուսաստան – 51 տոկոս,
  • Իսրայել – 43 տոկոս,
  • Թուրքիա – 2,8 տոկոս։

Սրանք, սակայն, ամենահավաստի տվյալները չեն։ Ինֆորմացիոն արտահոսքերի շնորհիվ նախկինում հայտնի է դարձել, օրինակ, չեխական զինատեսակների մասին, որոնք Իսրայելի միջոցով գաղտնի մատակարարվել են Ադրբեջանին (օրինակ՝ Dana ինքնագնաց հրետանային համակարգերը, որոնք ներկայացված են ստորև՝ լուսանկարում)։ Դրանից բացի՝ հայտնի են նաև գնումներ, որոնք չեն արտացոլվել այս զեկույցում։

«SIPRI-ի ներկայացրած տվյալներն ամբողջությամբ չեն նկարագրում իրավիճակը, քանի որ որպես հիմք ընդունվում է վաճառված զինտեխնիկայի գինը: Իսկ զինտեխնիկայի գները՝ կախված գնորդից և վաճառողից, կարող են զգալի տարբեր լինել: Մասնավորապես այս դեպքում, ըստ SIPRI-ի տվյալների, որոնց հիման վրա աղյուսակն է կազմվել՝ 2014-2018 թթ. Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 19 մլն դոլարի սպառազինություն:

Ըստ նույն SIPRI-ի տվյալների՝ Բելառուսը պետք է վաճառեր 10 միավոր «Պոլոնեզ», որից առնվազն 6-7 միավորն Ադրբեջանում արդեն նկատվել է: Քիչ հավանական ենք համարում այն, որ մեկ միավոր «Պոլոնեզը» կարող էր վաճառվել մեկ տանկի գնից ավելի փոքր գնով: Սակայն, անգամ եթե դա այդպես է եղել, ապա նշվածն արդեն իսկ անհամեմատելի է դարձնում տարբեր երկրների վաճառած զինտեխնիկայի տեսակները և գները», – ShantNews.am-ին հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Դրան կարելի է գումարել նաև այն ուղղաթիռները, որ ԱՄՆ-ից կամ այլ երկրից Ադրբեջանը գնել է քաղաքացիականի անվան տակ, հետո զինել ու տրամադրել է զինված ուժերին։

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156944611315421

Հետաքրքիր է, որ Ադրբեջանն իր պատվավոր տեղն ունի նաև խոշորագույն զենք վաճառողների հաճախորդների ցուցակում։ Իսրայելի դեպքում Ադրբեջանն է սպառում այդ երկրից զենքի արտահանումների ամբողջ 17 տոկոսը։ Իսկ նրանից ավելի շատ իսրայելական արտադրության զենք գնում է միայն Հնդկաստանը (արտահանման 46 տոկոսը)։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեծ ծավալով զենք է մատակարարել Ադրբեջանին 2011 թվականից սկսած։ Մատակարարված սպառազինության ցանկում են եղել Տ-90 տանկեր, «Սմերչ», «ՏՕՍ-1Ա» համակարգեր և այլ հարձակողական զինատեսակներ։ Իսկ Իսրայելն Ադրբեջանին վաճառում է հիմնականում անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ մահապարտ։

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

16:12 23.11.2024

«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով

«The Voice» վոկալ շոուի աստղ Շարիպ Ումխանովը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով: Այս մասին նա հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով նիհարելուց առաջ և հետո արված լուսանկարներ: «Ուղիղ մեկ տարի առաջ ես իմ առջև նպատակ դրեցի. Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ առաջադրանքը կատարել եմ»,- գրել է նա։ Ումխանովի խոսքով՝ ինքը չի դիմել բարիատրիկ […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP