Գերմանական առաջատար ընկերությունների արտադրած արևային վահանակները Շիրակի մարզում ևս պահանջված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գերմանական առաջատար ընկերությունների արտադրած արևային վահանակները Շիրակի մարզում ևս պահանջված են

20:00 11.03.2019

Հաշվի առնել կլիմայական պայմանները, թե որ տարածաշրջանում որքան է արևային օրերի քանակը, կարևոր նախապայման է, որը որոշիչ դեր է կատարում, թե ինչ տիպի արևային ֆոտովոլտային կայաններ ու ինչ որակի կամ դասի էլեկտրական վահանակներ կարելի է առաջարկել սպառողներին: Գերմանիայում վերապատրաստված հայ մասնագետներն ուսումնասիրել են Շիրակի մարզի եղանակային պայմանները: Արևի ջերմատվությունը և օրերի քանակը լիարժեք են, որպեսզի նոր սարքերը կիրառվեն այդ մարզում:

Առաջարկվող արևային ֆոտովոլտային վահանակների տեխնոլոգիական գործընթացում ներդրվել են նորարական գաղափարներ: Վահանակներն անվնաս են տարվա բոլոր եղանակներին, հրդեհակայուն են ու հարմարեցված են այնպես, որ արտաքին ազդեցություններից ֆոտովոլտային սալերի  ոչ մի հատվածից կլանող էներգիան չի կորչում:

«Կապ չունի վահանակի որակը: Եթե ես ցանկացած պանել, որը 345 վատտանոց է, ծածկեմ, օրինակ, ձեռքով, ապա այս դեպքում 30 տոկոսով գեներացումը կընկնի: Իսկ ծածկվելը կարող է լինել փոշուց, տերևով ծածկվելուց և այլն, իսկ մեր ընկերության վահանակները, դիոդային համակարգով այս վահանակների դեպքերում, կարող է գեներացումն ընկնել 1-ից մինչև 3 տոկոս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ՕՀՄ Էներջի» ընկերության տնօրեն Սևակ Գևորգյանը:

Արևային ֆոտովոլտային վահանակները տարբեր հզորությունների են, ֆոտովոլտային այս վահանակները կարող են տարեկան մինչև 500 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա արտադրել: Հաշվարկվել է, թե 1 կիլովատտի դեպքում նոր սարքերը որքան էլեկտրաէներգիա կարող են կուտակել:

«1 կՎտ կայանը միջինը կարող է արտադրել 1550 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա տարեկան կտրվածքով: Այս թիվը կախված է տեղանքից, որովհետև Հայաստանում տարածաշրջանների արևային պաշարները տարբեր են»,- ասել է «ՕՀՄ Էներջի» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Հախվերդյանը:

Օրենսդրական դաշտն էլ թույլ է տալիս կուտակած էլեկտրաէներգիան վաճառել էլցանցերին` ֆիքսված  22. 5 դրամով: Սա նաև բիզնես տեսանկյունից է սկսել հետաքրքրել սպառողներին, այսինքն` այն ծախսերը, որոնք կատարելու են այս կայանները ձեռք բերելու և տեղադրելու համար, կարճ ժամանակամիջոցում այլ արդյունքի տեսքով վերադառնում է սպառողին:

Ինվերտորներն արևային ֆոտովոլտային կայանի կարևոր սարքերն են, որոնց միջոցով  կարգավորվում է, թե ինչ հզորության էներգիա է կուտակվում և դուրս գալիս դեպի բաշխիչ ցանցեր` արդեն  վաճառելու նպատակով: Կայանները սկսել են կիրառում գտնել նաև անհատների շրջանում:
Բնակարաններում ու առանձնատներում կարելի է տեսնել տեղադրված արևային համակարգեր:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP