ՀՀ-ում ՌԴ դեսպանի արձագանքը Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

ՀՀ-ում ՌԴ դեսպանի արձագանքը Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին

17:30 09.03.2019

Նախօրեին Գյումրիի կայարանամերձ հրապարակի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դեռ կասկածյալներ կամ ձերբակալված անձինք չկան, SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հարուցված քրեական գործի շրջանակում շարունակվում են գործողությունները ծեծկռտուքի մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը` ժ. 01.00-ի սահմաններում: Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, անգիտակից  վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 22 տարեկան Ռաջան Կաժիմիրովը: Միջադեպին այսօր Գյումրիում անդրադարձել է Հայաստանում  ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը չեն ստվերում ռազմաբազայի առաքելությունը Հայաստանում, իսկ դա, ըստ դեսպանի, միայն անվտանգության ապահովումը չէ:

«Ողբերգական դեպք էր, որի մանրամասները քննությունն է պարզելու: Վստահ եմ, որ Հայաստանում շատերը բարեհամբույր են ռուս զինծառայողների նկատմամբ` հասկանալով ռազմաբազայի և զինծառայողների դերը, որ ոչ միայն անվտանգության ապահովումն է այս տարածաշրջանում, այլև սոցիալ-տնտեսական զարգացմանն  օգնելը:  Իհարկե, սա բոլորին չէ, որ դուր է գալիս: Շատերը կան և ոչ միայն Հայաստանում, որ կուզենային, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց մեր երկու ազգերը սովոր են ապրել իրենց խելքով, և այդպես էլ լինելու է»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ-ում Սերգեյ Կոպիրկինը:

Վիրավորված ռուս զինծառայողն այսօր առավոտյան «Գյումրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ռուսական ռազմաբազայի զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացրել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

BACK_TO_TOP