Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի

19:44 09.03.2019

2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք:

Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ բնակարանատերերի փաստաթղթային խնդիրների պատճառով:

1056 բնակարան կառուցվել է 2010 թվականին, ևս 1756-ը` 2012 թվականին:  Երկու փուլով կառուցված բնակարանների սեփականաշնորհումը պետական ֆինանսավորմամբ կատարվեց մինչև 2016 թվականի վերջը: Կառավարությունը ֆինանսավորում էր այն բնակարանների սեփականաշնորհումը, որոնց տերերը փաստաթղթային խնդիրներ չունեին և ամենակարևորը, որոնց տնակներն ապամոնտաժված էին ու կային  քանդման ակտերը:

Սա անլուծելի հարց էր բազմանդամ ընտանիքների համար, որոնք հատկացված բնակարանում չէին տեղավորվել, մի մասը տնակում էր մնացել,  ըստ այդմ էլ քանդման ակտ ունենալ հնարավոր չէր: Հիմա բազմանդամ ընտանիքների բնակարանները սեփականաշնորհելու պայմանները փոխվել են` կառավարության որոշմամբ` թույլատրվում է տնակներից միայն մեկը քանդելու պայմանով սեփականաշնորհում կատարել, իսկ այն ընտանիքները, որոնք բազմանդամ չեն, բայց և տնակը չեն ապամոնտաժել, սեփականաշնորում չի թույլատրվում: Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գործարք սկսելու խոչընդոտներից մեկն էլ բացակա անդամների լիազորագրերն են, որոնք շատերը չհասցրեցին սեփականաշնորհման համար սահմանված ժամկետներում ներկայացնել: Մուշ թաղամասում 494 չսեփականաշնորհված բնակարան կա: Դրանք հանձնված են քաղաքապետարանին:

«Շենքերն արդեն տիրապետում է քաղաքապետարանը, և քաղաքապետարանը պետք է սեփականաշնորհմամբ զբաղվի: Մարտի 12-ին Գյումրիի ավագանու նիստին ենք ներկայացնելու նախագիծ, որը վերաբերում է միայն Մուշ 2-2 թաղամասի 60 շենքերի թվով 494 բնակարաններին, որոնք դեռևս սեփականաշնորհված չեն, որպեսզի այդ բնակարանները նվիրատվության եղանակով օտարեն քաղաքացիներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Նարինե Մելքոնյանը:

Շենքերը քաղաքապետարանին հանձնելուց հետո 6-ամսյա ժամկետում է սեփականաշնորհումը վերսկսվում: Սա սահմանված կարգ է, իսկ Մուշ 2-2 թաղամասի դեպքում դա նաև փաստաթղթային խնդիրները լուծելու համար սահմանված ժամանակ է: Մինչև մարտի վերջ սեփականաշնորհումը կվերսկսվի, բայց արդեն առանց պետական ֆինանսավորման:

Նոտարական վավերացման և կադաստրային գրանցման բոլոր ծախսերը կատարելու են բնակիչները: Սա վերաբերում է նաև Կարմիր խաչ, Հանթսմանի թաղամասերի շենքերին, որոնք ավելի շուտ են կառուցվել,  բայց նոր են փոխանցվել քաղաքապետարանի հաշվեկշիռ և դրանց սեփականաշնորհումը վերսկսելու հարցը մեկ ամսից նոր լուծում կստանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

BACK_TO_TOP