Ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը թալիշ գործիչ Աբոսզոդայի` Ադրբեջան արտահանձնելը թույլ չտալու համար․ Սամսոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը թալիշ գործիչ Աբոսզոդայի` Ադրբեջան արտահանձնելը թույլ չտալու համար․ Սամսոնյան

19:58 06.03.2019

Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց Ռուսաստանից ստանալ թալիշ ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդային, և դա իրականացվեց թաքուն պայմաններում։ Այս գործիչը, մասնավորապես, Ադրբեջանում ապրող թալիշներին կոչ էր արել չմասնակցել Ապրիլյան պատերազմին, ինչի պատճառով էլ Ադրբեջանի զոհն էր դարձել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա հիշեցրեց, որ Աբոսզոդան նաև քաղաքական ապաստան էր խնդրել Հայաստանից, ու հարցրեց՝ ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը՝ թալիշ գործչի Ադրբեջան արտահանձնելը թույլ չտալու համար, և ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել նրան։

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ խոսքը առաջին հերթին մարդու իրավունքների դաշտում է և վերաբերում է երկու երկրների, որոնք իրավական հիմքեր են ունեցել այդ որոշմանը հանգելու համար։ Մնացականյանի խոսքերով՝ հայկական կողմը այս հարցը մարդու իրավունքների կոնտեքստում է դիտարկելու նաև միջազգային կազմակերպություններում։

Սամսոնյանը համաձայնեց, որ սա մարդու իրավունքների ոլորտի խնդիր է, բայց կրկնեց մասնավոր հարցը՝ ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ու ապաստան տրամադրել թալիշ գործչին։

Մնացականյանն ասաց, որ լսեց քննադատությունը այս հարցում և ավելի մանրամասն կարող է պատասխանել հարցին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

BACK_TO_TOP