Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ քննարկում է եղել, բայց մասնավորը դրանից առաջ չի գնացել. Տիգրան Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ քննարկում է եղել, բայց մասնավորը դրանից առաջ չի գնացել. Տիգրան Խաչատրյան

17:19 06.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Մեղրու տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ ո՞ր փուլում են, ի՞նչ զբաղվածություն ունեն, ինչո՞վ են զբաղված: Բագրատյանին նաև հետաքրքրում էր՝ Շիրակի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հնարավորություն կա՞ արդյոք:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Մեղրու տնտեսական գոտու ստեղծման որոշումը կայացվել է 2017 թ. աշնանը, այնտեղ ի սկզբանե հատկացված տարածքը 1,8 հեկտարի չափ է, շենքը, որ կառուցապատվել է գործունեություն կատարելու նպատակով, 18 հազար քմ տարածքի վրա է: Դա, ըստ նախարարի, միայն առաջին փուլն էր, նախատեսվում է, որ պետք է տեղի ունենան հետագա ընդլայնումներ, որ հնարավոր լինի այնտեղ շահագործողներին գործելու տեղ հատկացնել: Խաչատրյանը հայտնեց՝ հողամասերը մասնավոր անձանց են պատկանում, իրենք փորձել են քննարկել, թե ինչ եղանակով կարող էին այդ տարածքը ինտեգրել ազատ տնտեսական գոտու տարածք, սակայն ոչ մի առարկայական համաձայնություն չի եղել, այդ անձանց տարածքն էր, անհրաժեշտ է եղել օրենքով նախատեսված մեխանիզմները գործադրել:

Նրա խոսքերով՝ ընթացակարգը ժամանակ է պահանջում, ստիպված են գնալ այդ ճանապարհով, խոստացավ՝ առաջիկայում կոնկրետ քայլեր կունենան և կզեկուցեն:

«Ազատ տնտեսական գոտիներ կազմակերպվում են մասնավոր նախաձեռնության շուրջ քննարկումների արդյունքում: Բացի Մեղրիից, Երևանում երկու ազատ տնտեսական գոտի կա՝ ոսկերչական և արդյունաբերական նշանակության: Գյումրու ուղղությամբ ևս քննարկում է եղել, օդանավակայանից ոչ շատ հեռու լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիր կար, գաղափարի շուրջ քննարկում է եղել, բայց մասնավորը դրանից առաջ չի գնացել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

BACK_TO_TOP