Մի՛ փորձարկեք գնացքները. ՀԿԵ-ն` Գյումրիից Երևան վերադարձին տեղի ունեցած դեպքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մի՛ փորձարկեք գնացքները. ՀԿԵ-ն` Գյումրիից Երևան վերադարձին տեղի ունեցած դեպքի մասին

19:39 05.03.2019

Մարտի 1-ին` ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

«Հազար ենք ասել, մի՛ փորձարկեք գնացքները ամրության առումով, իրենք ամուր են, ծանր են ու արդեն արագընթաց: Մի՛ արեք տենց բան, ուղղակի մի՛ արեք»,- գրել է նա:

Ավտոմեքենայի վարորդը չի արձագանքել էլեկտրագնացքի բազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին: Հետագայում վարորդը բացատրել է, որ փորձել է հատել գծերը չթույլատրված վայրում:

Հաղորդվում է, որ արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը, բախումն անխուսափելի է եղել: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է:

Պատահարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղին» կրկին հիշեցնում է, որ երկաթուղին վտանգավոր գոտի է և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

BACK_TO_TOP