Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կունենա սեփական մասնաշենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կունենա սեփական մասնաշենք

19:51 04.03.2019

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը Գյումրիի Տեքստիլ թաղամասից կտեղափոխվի Նորավան թաղամաս: Մարզադպրոցին հատկացվել է նոր մասնաշենք,որի վերանորոգման համար քաղաքային բյուջեից կծախսվի 21 միլիոն դրամ:

Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, որի ավարտից է կախված շինմրցույթի անցկացումը: Բայց այս ընթացակարգերը չեն խանգարում մասնաշենքից աղբի տեղափոխման կամ միջնապատերի քանդման աշխատանքների ձեռնարկմանը, որոնք մարզիկներն ու մարզիչներն իրենց ուժերով են անելու:

 
Նախկին տեքստիլագործների ակումբի այս փոքր տարածքը դեռ 1970-ականներից ծանրամարտիկների համար մարզումների դահլիճ  է ծառայել: Այստեղ մարզվել, օլիմպիական չեմպիոն են դարձել Իսրայել Միլիտոսյանը, աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը, Սերգեյ Չախոյանը, Տիգրան Մարտիրոսյանը և այլք:
 

Գյումրիի ծանրամարտի դպրոցը հետագայում վերածվում է օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի և 2011 թվականից անվանակոչվում  ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի անունով: Լեգենդար ծանրորդը, սակայն, այստեղ երբեք չի մարզվել:  Իսկ պայմանները նույն են մնացել տասնյակ տարիներով: 75 մարզիկ է մարզվում նեղ ու հարմարություններից զուրկ  մարզադահլիճում:

«Շենքը հարմարեցված է, դահլիճը շատ նեղ է, ծանրահարթակները` շատ մոտ: Վտանգավոր է, մեկը մյուսին խանգարում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ վաստակավոր մարզիչ  Վահան Բիչախչյանը։
Մարզումների տարածքն ընդլայնելու տեղ չունեն, իսկ հանդերձարանը 75 մարզիկների համար միակն է: Ի դեպ, քաղաքապատկան  մարզադպրոցը  համայնքի սեփականությունը  չէ:
Վարձակալությամբ գործող մարզադպրոցը միայն 40 տարի անց է ունենալու իր սեփական տարածքը: Շենքը, որտեղ տեղ են հատկացրել, «Արևիկ» մանկապարտեզի մասնաշենքն է: Նույն մանկապարտեզի մի հատված ներկայումս բնակելի է: Մարզադպրոցին հատկացված մասնաշենքն էլ պետք է հիմնանորոգվի:
    
Հաշվարկել են, որ այս շենքի հիմնանորոգումն ավելի  քիչ ծախսեր կպահանջեն: Գումարի չափը ավագանին հաստատել  է, կազմում է 21 միլիոն դրամ: Դրանով վերանորոգելու են նաև կաթացող տանիքը, հեռացնելու են շենքի հիմքերում տարիներ շարունակ  կուտակվող ջրերը:
Տեքստիլ թաղամասից մարզադպրոցը նախատեսում են Նորավան թաղամաս տեղափոխել  6 ամիս հետո: Տնօրենն ու մարզիչները վստահ են, որ իրենց սաներին չեն կորցնի, ավելին, տեղանքին մոտ գտնվող գյուղական համայնքներից ևս կկարողանան նոր սաների ընդգրկել:
Այս ընթացքում մարզադպրոցը կշարունակի աշխատել նախկին տարածքում: Հիմա պատրաստվում են մարտի 5-15-ը կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

BACK_TO_TOP