Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

15:45 01.03.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու մոտ ապագայում առաջնորդների հանդիպում նախապատրաստելու հարցերը՝ ներառյալ քննարկումների հնարավոր թեմաները: Համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահներին էր միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ընթացքում առաջնորդները համանախագահներին են ներկայացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարին Դավոսում կայացած վերջին երկխոսության մանրամասները: Երկրների ղեկավարներն ու համանախագահները քննարկել են ներկա իրադրությունը և հետագա քայլերի ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացումը:

Ղեկավարներն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:

Համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային իրենց այցից հետո մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որտեղ, համապատասխանաբար, փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և կառույցի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել են հանդիպումների արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

19:42 23.11.2024

Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց

Ուկրաինայում զինված հակամարտությունը վաղուց դադարել է տարածաշրջանային լինելուց, խոստովանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ուկրաինայի հակամարտությունը «վաղուց դադարել է տարածաշրջանային պատերազմ լինելուց»,-ասել է Պիստորիուսը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի միջոցառմանը: Նրա խոսքերը մեջբերում է DPA լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արտադրում է այնքան զինամթերք, որքան ԵՄ բոլոր երկրները մեկ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար, ըստ Պիստորիուսի, Գերմանիան պետք […] ...

BACK_TO_TOP